Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանն ու Իրանը մասին կարտադրեն դեղեր ու բժշկական սարքեր
Երևանում կայացել է ՀՀ Առողջապահության նախարարի և Հայաստանում ԻԻՀ դեսպանի հանդիպումը, որին ներկա է եղել նաև դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Նախարար Թորոսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով երկու երկրների առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել Covid-19-ի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել՝ անկախ երկրում ստեղծված պայմաններից: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը և հույս է հայտնել, որ համատեղ պայքարի արդյունքում Իրանն ու Հայաստանը կկարողանան հաղթահարել համավարակը:

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրվել, ինչի կապակցությամբ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրի դեսպանին:

Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին շեշտել է. «Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար»: Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան: Դեսպանը նաև ցանկություն է հայտնել, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքին Զոհուրին ակնկալում է հասնել առաջիկա 5-6 ամիսների ընթացքում: