Պատժե´լ Ալիևին. ԱՄՆ-ի կոնգրեսականները Պետդեպին կոչ են արել միջոցներ ձեռնարկել — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Պատժե´լ Ալիևին. ԱՄՆ-ի կոնգրեսականները Պետդեպին կոչ են արել միջոցներ ձեռնարկել

Կոնգրեսականներն անհրաժեշտ են համարել, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանի նախագահին պատասխանատվության ենթարկի Հայաստանի նկատմամբ նրա մահաբեր ագրեսիայի համար:

Ֆրանկ Փալլոն / © ANCA

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աշխատանքային խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ:

Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի խոսքով` իրենք անհանգստացած են ադրբեջանական ուժերի գործողություններով, որոնք իրականացվում են Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Անհանգստացնող է մասնավորապես հայ զինծառայողի սպանությունը և 6 զինծառայողների առևանգումը:

Կոնգրեսականների հայտարարությունը:

Կոնգրեսականն անհրաժեշտ է համարել, որպեսզի Պետդեպարտամենտը Ալիևին պատասխանատվության ենթարկի նրա մահաբեր ագրեսիայի համար: Նրա խոսքով` կոնգրեսականները շարունակելու են Բայդենի վարչակազմի և այլ գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ ԱՄՆ-ը օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցներ, որպեսզի վերջ դրվեն վայրագություններին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.