Ադրբեջանցի միլիարդատեր Նիսանովի կապերը Ռուսաստանի և Ադրբեջանի վերնախավերում — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Ադրբեջանցի միլիարդատեր Նիսանովի կապերը Ռուսաստանի և Ադրբեջանի վերնախավերում

Գոդ Նիսանովը, որը մեզ առավել հայտնի է որպես մոսկովյան «Ֆուդ Սիթիի» սեփականատեր, պարզվում է՝ մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի, Ալիևի դուստր Լեյլայի և այլ անձանց հետ:

Գոդ Նիսանովը՝ կենտրոնում / © Maxim Voevodin

Հրապարակվել են տվյալներ, որոնք խոսում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի և Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանական շրջանակների, մասնավորապես՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ ունեցած կապերի մասին:

1. 1970թ. Նիսանովի գործընկերը՝ իրավաբան Ռահիմովը տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և մտերմացել ապագա նախագահ Պուտինի հետ: Այդ ընկերությունը շարունակվում է մինչ օրս: Իլգամ Ռահիմովի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը:

2. Ադրբեջանցի և ռուսաստանցի խոշոր մատակարար, Նիսանովի նախկին գործընկեր Իլգամ Հաջիևի խոսքով՝ ՌԴ ապագա ողջ կառավարությունը Նիսանովի մոտ է աշխատում: Հաջիևի դեմ քրեական գործ է հարուցված, այդ պատճառով նա ներկայումս Լոնդոնում է: Նրա բիզնեսն անցել է Նիսանովի ընտանիքին:

3. Նիսանովի մասնավոր լողավազանը, որը գտնվում է նրա անձնական գրասենյակում՝ «Եվրոպականում», հաճախ է այցելում ՌԴ ԱՀԾ ղեկավար Նարիշկինը: Հետաքննող թղթակիցները մի քանի անգամ միևնույն ժամին նկատել են Նարիշկինին: Վերջինիս ուղեկցել է ադրբեջանական դեսպանության դիվանագիտական համարներով մեքենան: Սա արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի թեժ օրերին:

4. Դեսպանության մեքենայով Էլման Բայրամովն է եղել՝ Գոդ Նիսանի մոտ շրջապատի անձանցից: Նրան է պատկանում «Մոսազերվինզավոդը»:

Բացի այդ՝ Բայրամովը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամ է. գործարարի դուստրը և քաղաքական գործչի որդին ամուսիններ են: Նարիշկինի հետ Բայրամովն ընկերություն է անում դեռ 2000-ականներից, երբ նրանց առանձնատները Ռուբլյովո-Ուսպենսկայա մայրուղու վրա հարևանությամբ էին: Հենց Բայրամովն է ծանոթացրել Նարիշկինին և Նիսանովին:

5. Բացի մասնավոր լողավազանից՝ Ռուսաստանի գլխավոր հետախույզի ընտանիքն օգտվում է գործարարի այլ «բարիքներից». օրինակ՝ Նիսանովի անձնական բիզնես դասի օդանավից՝ Gulfstream G65-ից: Դուստրը՝ Վերոնիկա Նարիշկինան, Բաքու է թռչել Նիսանովի ինքնաթիռով: Նարիշկինները հաճախ են օգտվել այդ ինքնաթիռից:

6. Նիսանովն Վերոնիկային աշխատանքի է տեղավորել իր մոտ՝ «Սիգմա ներդրումային խմբում»: Նարիշկինի դուստրը 30-ամյակը նշել է Նիսանովին պատկանող «Radisson» նավի վրա՝ իր ընկերուհու՝ Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի հետ:

7. Պուտինի մտերիմ Ռոտենբերգ եղբայրների հետ Նիսանովի ընկերության մասին տեղեկություններ նույնպես կան. 2013թ. Նիսանովի կառույցները գնել են «Պլամյա» ընկերությունը, որի տարածքում բացվել է «Ֆուդ Սիթի» շուկան: Բացումն արել են անձամբ Նիսանովը և Սերգեյ Սոբյանինը (Մոսկվայի քաղաքապետ):

8. «Ատլանտիկ Աերոնաուտիկ» ընկերության դեմ ներկայացված հայտում որպես պատասխանող է նշված Ալիևի դուստր Լեյլան: Ընկերությունը գրանցված է Բաքվում, նույն հասցեում, ինչ որ «PASHA Insurance»-ը: Այն մտնում է Ադրբեջանի նախագահի ընտանեկան ընկերության՝ PASHA հոլդինգի կազմում:

9. Ադրբեջանի ղեկավարության հետ սերտ հարաբերություններն ապահովել են Նիսանովի մուտքը միջազգային քաղաքականություն: 2020թ. ամռանը, ինչպես հիշում ենք, Ֆուդ Սիթիում հայ-ադրբեջանական ընդհարում էր տեղի ունեցել. հայերին արգելել էին մտնել շուկայի տարածք:

10. Դեպքի վայր ժամանած հայ դիվանագետներին Ֆուդ Սիթիից դուրս էին հրավիրել «Վիտյազ» կազմակերպության պահնորդները: Սա Նիսանովին մոտ կանգնած գործակալություն է, պատկանում է նախկին հատուկջոկատայիններ Մաքսիմ Կոտովին և Պյոտր Շուտկոյին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.