Սմարթֆոնի չափի մինի օդորակիչները կվաճառվեն 2020թ. մարտից — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Սմարթֆոնի չափի մինի օդորակիչները կվաճառվեն 2020թ. մարտից

Բջջային հավելվածի և Bluetooth-ի միջոցով կառավարվող սարքը կոչվում է Reon Pocket: Այն տեղադրվում է հատուկ իր համար կարված վերնաշապիկի թիկունքային հատվածում` գրպանիկում:

Reon Pocket / ©highsnobiety.com

Ճապոնական Sony ընկերությունը նախագծել է հովացնող սարք, որը կշռում է ընդամենը 85 գրամ և ունի սմարթֆոնի չափեր: Հեղինակը Crowdfunding դրամահավաք համակարգում հայտ է տեղադրել` անհրաժեշտ գումարը ձեռք բերելու և մասսայական արտադրություն սկսելու համար:

Ամառն ինչքան հաճելի է, այնքան էլ խնդրահարույց` իր շոգով: Մարդկանց համար նոր մարտահրավեր է նաև գլոբալ տաքացման պայմաններում փողոցում գտնվելը կամ ոչ սենյակային պայմաններում աշխատելը: Ուստի այս սարքը հիանալի փոխարինում է իրական օդորակիչներին:

Բջջային հավելվածի և Bluetooth-ի միջոցով կառավարվող սարքը կոչվում է Reon Pocket: Այն տեղադրվում է հատուկ իր համար կարված վերնաշապիկի թիկունքային հատվածում` գրպանիկում: Լիցքավորվում է USB-ով, 2 ժամում մարտկոցը հավաքում է 24 ժամվա համար բավարար էներգիա:

Հաղորդվում է, որ Reon Pocket-ը հովացման ռեժիմի ժամանակ ապահովում է արտաքին ջերմությունից 13 աստիճանով ցածր ջերմաստիճան: Սարքն ունի նաև տաքացման ռեժիմ. 8 աստիճանով բարձրացնում է ջերմությունը:

Reon Pocket / ©itc.ua

Մեքենայի և այլ տեխնիկաների սառեցման համակարգերում կիրառվող ջերմաէլեկտրական տարրով աշխատող մինի օդորակիչն արդեն հավաքել է արտադրության համար անհրաժեշտ գումարի 57 տոկոսը: Հաջողության դեպքում` 2020թ. մարտից արդեն կհանվի վաճառքի:

Նախնական տվյալներով` արժեքը կտատանվի 100-150 եվրոյի սահմաններում` կախված վերնաշապիկի տեսակից և սարքի մոդելներից: Վերջիններս երկուսն են լինելու` Reon Pocket Standart և Reon Pocket Lite: Ի տարբերություն iOS և Android համակարգերով աշխատող Standart մոդելի` Lite-ը կկառավարվի ձեռքով և ավելի մատչելի գին կունենա:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.