Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 8. Պատերազմը շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:40 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- նշված է հայտարարությունում:

20:00 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության:

19:20 Եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում. Նիկոլ Փաշինյան:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2769954739991570

17:53 Փախուստ Մատաղիսից. Շուշան Ստեփանյանը խոստացված տեսանյութն է հրապարակել:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3299324106770393/
Փախուստ Մատաղիսից / © ԶԻՆՈՒԺ MEDIA

17:40 Հակառակորդը հարվածում է Շուշիին. այստեղ նույնպես թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

17:13 Արծրուն Հովհաննիսյանը և Շուշան Ստեփանյանը հաղորդում են, որ Ջաբրայիլի նկատմամբ վերահսկողություն հաստատել վերաբերյալ Ալիևի հայտարարությունը հերյուրանք է: «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է». նշում է Շուշանը։

ՊՆ մամուլի քարտուղարը խոստացել է քիչ անց կներկայացնել «փախուստ Մատաղիսից վավերագրությունը»։

13:34 Արայիկ Հարությունյանը կրկին տեսաուղերձ է հրապարակել. «Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/331844238141373/
Արցախի նախագահի տեսաուղերձը / © Արայիկ Հարությունյան

13:20 «Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի». Դավիթ Տոնոյան:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3298669616835842/
Դավիթ Տոնոյանը՝ ստեղծված իրավիճակի մասին / © ԶԻՆՈՒԺ MEDIA

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ հրթիռ ԴԵՌԵՎՍ չի արձակվել:

13:00 Արցախի նախագահը Գյանջայի ռազմաբազային հարվածելու վերաբերյալ նոր հայտարարություն է արել՝ նշելով, որ այս պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/616555875708456

12:40 Հարավում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։

12:09 Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ. հաղորդում է Արծրուն Հովհաննիսյանը:

11:40 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։

Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»:

11:00 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդում է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

10:44 Արայիկ Հարությունյանը հրատապ հայտարարություն է արել.

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

10:23 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։

9:44 Արցախի ՊԲ-ն հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները: