Շեշտ.am (shesht.am) - Feed

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են. օր 9. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:41 «Արցախում հակաահաբեկչական պայքարը հաջողությամբ շարունակվում է։ Փառք մեր բանակին». Վահրամ Պողոսյան։

22:45 Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ՝ կասեցնելով դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները:

https://twitter.com/FP_Champagne/status/1313177165224124417?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1313177165224124417%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FFP_Champagne2Fstatus2F1313177165224124417widget%3DTweet
Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:

Կանադայի իշխանությունները պարզել են, որ Թուրքիա արտահանված բաղադրիչներով արտադրված անօդաչու թռչող սարքերը կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ ընդդեմ խաղաղ բնակչության:

Ավելի վաղ կանադական իշխանությունները խոստացել էին դադարեցնել արտահանումը՝ արտադրանքը խաղաղ բնակչության դեմ կիրառելու վերաբերյալ ապացույցներ ունենալու պարագայում:

22:20 Վահրամ Պողոսյանը նշել է. «Եվս մի քանի օր, վախենամ, թե  հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»։

17:35 Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ)  ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

17:20 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ խնդրելով կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ՝ կենաց-մահու պայքար մղելու:

10:42 Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին. Շուշան Ստեփանյան:

10:18 Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

9:22 Պաշտպանության բանակը հաղորդում է, որ հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

8:30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի խոսքով՝ գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: