Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 17. Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ԹԱՐՄԱՑՎՈՂ
20:36 Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Արցախի նախագահի խոսքով՝ առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող քաղաքացիներով:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/624032104960833

19:30-20:00 Banak.info-ի լրագրող Դավիթ Թորոսյանի հաղորդմամբ՝ Արցախի հյուսիսարևելյան ուղղության աջ և կենտրոնական հատվածներում ծանր հրետանային մարտեր են ընթանում. ադրբեջանական կողմը, խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, փորձել է նախահարձակ լինել և ակտիվ հրթիռահրետանային հարվածներ է հասցնում ինչպես կոմբատանտ, այնպես էլ ոչ կոմբատանտ օբյեկտներին, ինչին հետևում է հայկական հրետանու կետային-թիրախային պատասխան կրակը։

17:23 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնել է, որ ռազմարդյունաբերական ընկերություններն այս օրերին աշխատում են ուժերի գերլարումով. վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ ասվածը վերաբերում է նաև հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4065504716809539

16:30 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով՝  Ադրբեջանի ռազմական պարտությունը անխուսափելիորեն բերելու է այդ պետության հնարավոր կազմաքանդման գործընթացին, ինչը շատ լավ գիտակցում են Թուրքիայում:

https://www.facebook.com/varujeans/posts/10222180583333814

Նրա խոսքով՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հայտարարել է. «Եթե այս մարտական գործողություններից Հայաստանը դուրս գա ուժեղացած, ապա Ադրբեջանի թրքության համար դա կունանա շատ ծանր հետևանքներ»։

15:30 Արցախի ՊԲ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ րցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3766782550020754

12:59 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է ժողովրդին՝ համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: «Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ…». նշել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/623751961655514

12:16 Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում. Արծրուն Հովհաննիսյան:

11:50 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=109698327578729&id=102006298347932

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պողոսյանն անհրաժեշտ է համարել գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար:

11:07 Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ՝ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=109658397582722&id=102006298347932

10:23 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

9:22 Պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքը: Շուշան Ստեփանյանի խոսքով՝ այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3326311554071648

9:03 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3766001313432211

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: