Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանական հարձակումն Արցախի ուղղությամբ. օր 2. ԹԱՐՄԱՑՎՈՂ
22:15 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ինքնաթիռ են խոցել:

21:05 Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջողությամբ դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն՝ վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։

20:00 Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի հաղորդմամբ՝ մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է։

19:30 Ժամը 17։00-ի դրությամբ հակառակորդի կորուստները հաշվվել են շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել զոհ։ Նախնական տվյալներով՝ ՊԲ ստորաբաժանումներն ունեն 48 զոհ և 200-ից ավել վիրավոր զինծառայողներ։ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ընդգծել է, որ դիրքային փոփոխություններ են եղել. որոշ դիրքեր վերականգնվել են։

17:39 Հարավային ուղղությամբ հակառակորդի տանկային ստորաբաժանումների լայնածավալ հարաձակումները ետ են շպրտվել ելման դիրքեր: Հակառակորդը կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր: Այս ուղղությամբ իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան:

17:29 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3280276455341825/
Հարավային ուղղություն, լայնածավալ գրոհը կասեցվել է / © ԶԻՆՈՒԺ MEDIA

16:40 Մարտակագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

https://youtu.be/szU0qdF-VO4
Հակառակորդի տանկերի խոցումը / © Արցախի ՊԲ

16:01 Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում ևս 28 զինծառայող է նահատակվել: Հայկական կողմի զոհերի թիվը, ցավոք, հասել է 59-ի:

14:34 Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ Մարտակերտ քաղաքը և շրջակա բնակավայրերը շարունակում են մնալ հարվածի տակ: Քաղաքի երկնքում կամիկաձե անօդաչու է պտտվում:

https://youtu.be/MrURP6Tuf6w
Կամիկաձե ԱԹՍ-ն Մարտակերտի վրա / © Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանի խոսքով՝ հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: «Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ»:

14:11 Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին:

13:51 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։

13:40 Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցման նոր տեսանյութ է հրապարակվել:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3279801298722674/
Հերթական խոցում / © ՊԲ

13:00 ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է հրապարակում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած ագրեսիայի դատապարտման վերաբերյալ:

https://www.facebook.com/parliament.am/videos/801518727056363/
ՀՀ ԱԺ հայտարարությունը / © ՀՀ ԱԺ

12:40 Ռուսաստանի Դաշնությունից 20 հազար հայեր պատրաստակամություն են հայտնել մեկնելու առաջնագիծ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

12:10 Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է կիրառել նաև ԻՍԿԱՆԴԵՐ համակարգեր:

12:05 Ունենք 31 զոհ, մոտ 200 վիրավոր: 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք:

12:00 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ հակառակորդը հարվածում է Մարտակերտ քաղաքին:

https://www.facebook.com/arcrun/posts/3385399538162297

11:00  Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3279469008755903/
ՏՕՍ-ի կրակը / © ՊԲ

10:00  ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

09:00 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։