Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 22. Ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման. ԹԱՐՄԱՑՈՒՄ
0:05 Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Ճակատագրական օրեր են, սա սովորական պատերազմ չէ։ Ամեն րոպեն կարևոր է քայլ անելու համար, վճռական քայլ անելու համար։ Ամեն մեկս անելիք ունենք այս պատերազմում։ Մենք դատապարտված են հաղթելու»։

22:10 Ընթանում է 5-րդ սերնդի պատերազմ: Կիրառվում են բարձրտեխնոլոգիական զինատեսակներ. Արծրուն Հովհաննիսյան:

22:05 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այսօր՝ ժամը 20:30 դրությամբ, խոցվել է 9 ԱԹՍ, որոնցից 2-ը՝ ՀՀ տարածքում:

20:35 Շուշան Ստեփանյանը հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացման նոր տեսանյութ է հրապարակել:

https://www.facebook.com/100000785095088/videos/3341173892585414/
Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

18:20 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:

12:46 ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ զոհվածների մարմինների դուրսբերման, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև  կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/3028945467207226

12:45 ՊԲ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությունը, թշնամական ուժերը հարձակում են նախաձեռնալ հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով հավաստանշել են հակառակորդի գործողությունները:

https://youtu.be/90o5f-x1Axs
Հակառակորդի գործողությունները / © Արցախի ՊԲ

11:32 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը։

10:48 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ:

9:35 Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։

8:30 Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

8:25 Պաշտպանության բանակի հաղորդման համաձայն՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ:

ՊԲ-ն ընդգծում է, որ ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

3:20 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։