Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 25. Արցախը շարունակում է դիմադրել թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ուժերին. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:46 Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք  բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

0:45 Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը. Հակոբ Կարապետյան:

0:40 Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում. ՀՀ ԱԳՆ:

22:50 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ օրվա ընթացքում Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3795202720514175

Նշվում է, որ արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել:

22:05 ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր հակառակորդը դիվերսիոն հարձակումների փորձեր է կատարել նաև կենտրոնական ուղղությամբ:

19:00 Նիկոլ Փաշինյանը նշել է կամավորագրման հերթականությունը.

Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):Քայլ 2. Ընտրել հրամանատար:Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:Քայլ 6. Հաղթել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2787420498244994

21:00 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3789089021123440

Արցախի ՊԲ-ն նշում է, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ (լուսանկարներում ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերն են):

16:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստեղծված վիճակին և նշել անելիքները:

https://www.facebook.com/watch/?v=686923008592885

15:56 Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157179595387434

14:59 Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը. Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել:

11:20 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

10:00 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է  արգելված զինատեսակներ:

9:59 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։

2:29 ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։