Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 29. ՊԲ ստորաբաժանումները շարունակում են դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերումն ու ոչնչացումը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:07 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպեն Ժնևում՝ հոկտեմբերի 29-ին՝ Մինսկի խմբի շրջանակներում:

23:52 ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Հայտարարության տեքստի բնօրինակը / © ԱՄՆ Պետդեպ

21:30 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ «Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»։

20:45 Շուշան Ստեփանյանը ցուցադրել է հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ի աշխատանքը՝ կիրառության մեջ:

20:40 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը  համեմատաբար հանգիստ է եղել։

19:00 Սենոր Հասրաթյանը նշում է, որ հայ զինվորը, օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչը զգացվում է ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: «Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով»:

18:22 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ այս պահին ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում, և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել:

18:20 Շուշան Ստեփանյանը խոցված հերթական ԱԹՍ-ի լուսանկարներն է հրապարակել:

Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն / © Շուշան Ստեփանյան

18:12 Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ հետախուզական տվյալների՝ ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ «Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում»։

17:39 Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատվածը, տեղում քննարկել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանը՝ Արցախի հարավ-արևելքում / © Արայիկ Հարությունյան

10:16 Արծրուն Հովհաննիսյանը հակառակորդից առգրավված տեխնիկայի լուսանկարն է հրապարակել:

«Վաղ առավոտյան թարմ ապրանք» / © Արծրուն Հովհաննիսյան

10:07 Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:

ՊԲ հաղորդմամբ՝ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

9:30 Արցածի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը հրետանի է կիրառել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի  ուղղությամբ: Նշվում է, որ նշանառության տակ են վերցրել նաև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան: