Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 30. Հումանիտար 3-րդ հրադադարը նույնպես Ադրբեջանը տապալեց. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:31 Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և մի քանի վիրավոր: Հաղորդվում է, որ քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ, էլեկտրականությունը ներկայումս անջատված է:

22:53 Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման զինծառայողները քիչ առաջ հակառակորդի երկու անօդաչու են խոցել:

21:39 Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։

20:20 Վաղվանից կանանց 13 հոգանոց ջոկատը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ, սկսելու է զինվորական պարապմունքներ՝ մի քանի օրից մեկնելու հայրենիքի սահմանները պաշտպանելու։

20:01 Հաղորդվում է Ստեփանակերտում կրկին հնչող պայթյունների ձայների մասին:

18:47 Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»:

18:35 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ այս պահին թշնամական ուժերը Գրադ և Սմերչ կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է  բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

18:27 Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր. Շուշան Ստեփանյան:

17:30 Banak.info-ի Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում 17:23-ին միացել է օդային տագնապ ազդանշանը։

16:32 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են։

16:00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

14:16 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:...

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:

12:00 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված  կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։

9:30 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։

9:28 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, «բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:

9:22 Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ. Շուշան Ստեփանյան:

9:01 Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան:

8:33 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

7:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ գրառում էր կատարել՝ նշելով. «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»։