Շեշտ.am (shesht.am) - Feed

Օր 36. Արցախի բանակը շարունակում է հակաահաբեկչական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:41 ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

«Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»:

23:20 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

18:40 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:

18:20 Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեություն են տարածում, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով մեքենաների շարասյունը: Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

15:32 Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

14:21 ՊԲ ստորաբաժանումները հերթական սիրիացի վարձկանին են գերեվարել, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ,  1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է: Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

https://youtu.be/L195Jz00418
Հերթական սիրիացի վարձկանը, հարցաքննություն / © Արցախի ՊԲ

Պատմել է, որ խոստացված գումարն այդպես էլ չի ստացել: Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

12:20 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում վերջին ժամերին մի քանի անգամ միացել է օդային տագնապ ազդանշանը՝ 09։48 (հնչել է 1 պայթյուն), 10:31 (2 պայթյուն): Ժամը 11:35-ի մոտակայքում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը և մայրաքաղաքում լսվել է 3 պայթյուն։

12:13 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։

10:30 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ:

Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

10:02 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Հաղորդվում է, որ գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։