Օր 39. Արցախի բանակը շարունակում է հերոսական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ — Շեշտ.am (shesht.am)
5 րոպե
Խմբագրություն

Օր 39. Արցախի բանակը շարունակում է հերոսական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Կամավորական ջոկատ / © ՀՀ ՊՆ

23:45 Շուշան Ստեփանյանը ՀՀ տարածքում խոցված չորրորդ ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարներն է հրապարակել. այն խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Խոցված 4-րդ ԱԹՍ-ի մնացորդները / © Շուշան Ստեփանյան

21:40 Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն. Շուշան Ստեփանյան:

20:47 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:

20:24 Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

18:37 Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

16:14 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

12:53 Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ:

10:50 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում ժամը 10:46 միացել է օդային տագնապ ազդանշանը։ Քաղաքին հասցվել է 1 հարված։

10:03 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։

9:18 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.