Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն աշխարհի առաջնորդների էջերի լավագույն 10-յակում է հայտնվել — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն աշխարհի առաջնորդների էջերի լավագույն 10-յակում է հայտնվել

ՀՀ վարչապետի ուղիղ եթերները, ըստ հոդվածի, գուցե և ամենաորակյալը չեն, բայց անչափ դուր են գալիս հետևորդներին:

Նիկոլ Փաշինյանի սելֆին՝ ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ասամբլեայի բացումից առաջ / ©Nikol Pashinyan

Միջազգային Twiplomacy կայքը, որն ուսումնասիրում է աշխարհի գրեթե բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից սոցցանցերի օգտագործումը, պատմել է նաև Facebook սոցիալական կայքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին:

Ակտիվ առաջնորդների տասնյակը / ©Twiplomacy

«Աշխարհի առաջնորդները Facebook-ում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգրկվել է Facebook-ում ամենաակտիվ քաղաքական գործիչների լավագույն տասնյակում:

Հոդվածում նշվում է, որ Փաշինյանն իր էջում հաճախ է ներկայացնում կառավարության գործունեության մասին: Նրա ուղիղ եթերները, ըստ հոդվածի, գուցե և ամենաորակյալը չեն, բայց դուր են գալիս հետևորդներին: Հավելենք, որ Փաշինյանն աչքի է ընկնում նաև իր սելֆիներով:

Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 1 октября 2019 г.

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.