Շեշտ.am (shesht.am) - Feed

SpaceX-ը Crew Dragon-ի փրկության համակարգը փորձարկել է թռիչքի ժամանակ
SpaceX ընկերությունը Crew Dragon տիեզերանավի վթարային փրկության համակարգը փորձարկել է թռիչքի իրականացման պահին: Մինչ Falcon 9 հրթիռ-կրիչի պայթյունը տիեզերանավն անջատվել է և հաջողությամբ վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա՝ բաց թողնելով 4 անկարգել (պարաշյուտ): Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է SpaceX-ի Youtube-յան ալիքում:

Վթարային փրկության համակարգը (ՎՓՀ) թռչող տիեզերանավերին անհրաժեշտ է վայրէջքի և անձնակազմը վթարից փրկելու համար: NASA-ն խիստ պահանջներ ունի ՎՓՀ-ի վերաբերյալ, և համակարգի հաջող փորձարկումները թռիչքից առաջ պետք է անցկացվեն վթարի իմիտացիայով՝ մեկնարկի և առանց մեկնարկի շարժիչի այրման ժամանակ:

Նոյեմբերի կեսերին SpaceX-ը հաջողությամբ իրականացրել էր Crew Dragon-ի ՎՓՀ-ի ստատիկ փորձարկումները, թեև մինչ այդ՝ ապրիլին, նմանատիպ փորձարկումների ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: Թռիչքի ժամանակ ՎՓՀ-ի փորձարկումը գործառույթային ստուգում է. SpaceX-ն այն նախատեսել էր հունվարի 18-ին, բայց վատ եղանակի պատճառով տեղափոխվեց հաջորդ օրը:

Falcon 9 հրթիռի արձակումը Crew Dragon-ի հետ տեղի է ունեցել Երևանի ժամանակով 19:30-ին Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռը պայթել է, իսկ մինչ այդ տիեզերանավն անջատվել է և վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

https://twitter.com/SpaceX/status/1218921135728820225
Crew Dragon-ի անկումը Ատլանտյան օվկիանոսի վրա

Crew Dragon-ն արտադրել են NASA-յի Commercial Crew Program-ի շրջանակներում, որը թույլ է տալիս տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխել առանց ռուսական «Սոյուզ» տիեզերանավերի:

Ավելի վաղ մեկ այլ՝ CTS-100 Starliner տիեզերանավի ՎՓՀ փորձարկումը թռիչքի պահին իրականացրել էր Boeing ընկերությունը, իսկ դեկտեմբերին տիեզերանավն առանց անձնակազմի ուղարկել էին Միջազգային տիեզերակայան: Չնայած այն հանգամանքին, որ Starliner-ին չի հաջողվել ծայրակցում իրականացնել, տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը համարել են հաջողված. դեկտեմբերի 22-ին այն վերադարձել է Երկիր: