Շեշտ.am (shesht.am) - Feed

Իրանը պատրաստ է նավթի շուկայում փոխարինել Ռուսաստանին
Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործնականում եռակի մեծացնել նավթի արդյունահանումը` հասցնելով օրական մինչև 6,5 մլն բարելի:

Նախարարի խոսքով` արդյունահանման նման մակարդակի Թեհրանը հեշտությամբ կարող է հասնել, սակայն «կան ուժեր, որոնք դա չեն ցանկանում»:

Զանգանեն շեշտել է, որ նավթը միայն տնտեսական հարց չէ. Իրանի նավթարդյունահանման հզորության մեծացումն ամրապնդում է երկրի անվտանգությունն ու քաղաքական ուժը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ, ОПЕК) տվյալներով` մարտ ամսին Իրանն օրական 2,3 մլն բարել նավթ է արդյունահանել: Թեհրանը, Զանգանեի խոսքով, պատրաստ է օրական ևս 4,2 մլն բարել արդյունահանել: Շեշտվում է, որ Ռուսաստանի նավթի արտահանումն օրական կազմում է 4,5 մլն բարել:

Մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը Ռուսաստանը միջազգային շուկա էր արտահանել օրական շուրջ 5 մլն բարել նավթ: Սակայն ՆԱԵԿ+-ի գործարքը շարունակում է սահմանափակել ռուսական նավթի արտահանումը: Մայիսին, ՌԴ Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական կարգավարական վարչության տվյալներով, Ռուսաստանում նավթի արդյունահանումը կազմել է օրական 10,5 մլն բարել:

Հաղորդվում է, որ Իրանի պետական National Iranian Oil Co. ընկերությունը սկսել է հանքերի տեխնիկական նախապատրաստությունը, որը հարկադրաբար դադարեցվել էր երկու տարի առաջ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:

Համարվում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը3-6 ամիսների ընթացքում կկարողանա գործնականում կրկնապատկել արդյունահանումը և վերադառնալ մինչպատժամիջոցային շրջանի մակարդակին` օրական 4,5 մլն բարելի: