Շեշտ.am (shesht.am) - Feed

«Երկրորդ կեսի» բույրը բարձրացրել է քնի որակը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները եզրակացրել են, որ ռոմանտիկ հարաբերություններում զուգընկերոջ բույրը դրականորեն է ազդում քնի որակի վրա, նույնիսկ եթե այդ զուգընկերը չի քնում անմիջապես կողքին:

Հետազոտությունն իրականացնող Մարլիզ Հոֆերը նշել է, որ ուսումնասիրությունը կրկին ապացուցել է, որ սովորական քնի որակն էականորեն բարձրանում է զուգընկերոջ մարմնի բույրը շնչելիս: Գիտնականի խոսքով՝ նկատվել է այն էֆեկտը, որը համապատասխանում է մելատոնին ընդունելուն (ցիրկադային ռիթմերը կարգավորող դեղամիջոց):

Գիտնականները փորձարկում են արել, որի ժամանակ 155 մարդ քնել է՝ բարձերեսի փոխարեն օգտագործելով մարզաշապիկ: Փորձարկվողների մի մասն անծանոթ մարդու մաքուր «բարձերեսի» վրա է քնել: Մյուս մասնակիցներն օգտագործել են իրենց զուգընկերների հագած շորերը: Փորձի  մասնակիցների «երկրորդ կեսերին» նախօրոք մաքուր շապիկներ են տրվել՝ 24 ժամ հագնելու համար:

Խորհուրդ է տրվել զերծ մնալ օծանելիքից և բուրավետ նյութերից, ֆիզիկական վարժություններից, ծխելուց և ծանր հոտով սննդից: Շապիկները փորձարկվողներին վերադարձնելուց հետո դրանք պահվել են բացասական ջերմաստիճանում՝ բույրը պահելու համար:

Մասնակիցներին յուրաքանչյուրին տարամադրել են երկուական շապիկ՝ չտեղեկացնելով, թե հատկապես ով է կրել այն և կրել է ընդհանրապես, թե՝ ոչ: Փորձարկվողներն առաջին օրը քնել մի, հաջորդ օրը՝ մյուս շապիկի վրա: Քնի որակը չափվել է ակտիգրաֆների օգնությամբ (մարդու շարժումն արձանագրող ցուցիչ): Արթնացումից հետո մասնակիցները նաև պատմել են իրենց ինքնազգացողության և տպավորությունների մասին: Փորձարկման վերջում մասնակիցները պետք է կռահեին՝ շապիկներից ո՞րն էր իրենց զուգընկերը հագել:

Փորձարկվողները նշել են, որ իրենց ավելի հանգստացած են զգացել, երբ կարծել են, թե իրենց զուգընկերոջ բույրն են շնչել: Անկախ դրանից՝ դիտարկման տվյալները ցույց են տվել, որ հետազոտության մասնակիցներն առավել լավ են քնել (քիչ են շրջվել և տեղաշարժվել քնած ժամանակ), երբ զգացել են ծանոթ մարդու բույրը:

Փորձարկման հեղինակների խոսքով՝ ռոմանտիկ զուգընկերոջ տևական ֆիզիկական ներկայությունը գիշերային հանգստի ժամանակ կապված է առողջության համար դրական արդյունքների հետ, օրինակ՝ անվտանգության զգացման, հանգստության և թուլացման, և հնարավորություն է տալիս ավելի խորն ընկղմվել քնի մեջ: Զուգընկերոջ սովորական բույրը նույն արդյունքն է ունենում: Ներկայումս գիտնականները մասնակիցների են հավաքագրում նոր փորձարկման համար, որպեսզի պարզեն, թե որքանով կարող է ծնողների բույրը բարելավել երեխայի քունը: