Շեշտ.am (shesht.am) - Feed

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Խորվաթիայում. ի՞նչ է ասել
Խորվաթիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարի շրջանակներում ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախկին նախագահ, 2018թ. վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն իր ելույթում կատարել է մի քանի շեշտադրումներ՝ անդրադառնալով իր հրաժարականի հանգամանքներին, նոր իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը: Խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Արցախի հարցի լուծման շրջանակներում իրականացվող գործընթացին:

Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը.

— 2018թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Իմ նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որպեսզի մարդկային զոհեր լինեն և պետությունը պաշտպանել վտանգավոր ցնցումներից:

— Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի կառուցել ավելի լավ պետություն:

— Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած մեկուկես տարում չիրականացրեցին ոչ մի հեղափոխական փոփոխություն կամ հեղափոխական ճեղքում երկրի ոչ ներքին, ոչ էլ արտաքին օրակարգում:

— Երկրում ընթանում են վտանգավոր, ժողովրդավարությանը սպառնացող գործընթացներ: Խախտված են սահմանադրականության հիմքերը: Իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունը չի գործում: Բազմաթիվ դրվագներով ոտնահարված է դատական համակարգի անկախությունը:  Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական բնույթ են կրում ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների դեմ ագրեսիվ գործողությունները: Անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են անհանգստացնող չափերի:

— Ավելի ու ավելի են լսվում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին հանձնելու մեջ:

— Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, նաև մեր մեղքն էր: Սակայն վստահեցնում եմ՝ մեզ համար առաջնային և կենսական նշանակություն է ունեցել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ իսկ պատճառով, հնարավոր է, մի շարք հարցեր ծառայել են այդ խնդիրների լուծմանը:

— Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ անհանգստություն է առաջացնում:

https://youtu.be/g7yCQ_BbFeQ
Սերժ Սարգսյանի ելույթը / ©Ազատություն TV

Հակադարձում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին Իտալիայում է գտնվում, պատասխանելով մասնակիցներից մեկի կոչին՝ կարելի է ասել՝ պատասխանել է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին:

Մասնակիցը վարչապետին կոչ է արել հրաժարական ներկայացնել, քանի որ ներքին և արտաքին քաղաքականությունը բավարար մակարդակի վրա չէ, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Տիկինը Փաշինյանի վարած քաղաքականությունը համարել է Հայաստանի և Արցախի համար սպառնալիք:

https://youtu.be/8qnYeZr7MgY
Հրաժարականի կոչին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը, Իտալիա / ©Asekose am

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր հրաժարականի կոչին, նշել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հանդեպ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է եղել:

Վարչապետը, Արցախի հարցի վերաբերյալ մեղադրանքին ի պատասխան, հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ռազմավարությունները»՝ Մեղրին տալու, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնելու», «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտության վերաբերյալ:

Պետական ինստիտուտների կործանման վերաբերյալ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կործանված է միայն մեկ ինստիտուտ՝ կոռուպցիայի ինստիտուտը: Իսկ հայտարարված անհանդուրժողականության մասին վարչապետը նշեց, որ թալանածը հետ բերելու հարցում անհանդուրժողական են լինելու:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձել և հեգնել է Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած անձը դեռ չի վերադարձել իրականություն: Նրա խոսքով՝ Սարգսյանն ուղղակի իր համար է անհանգստանում՝ հետագա բացահայտումների արդյունքում պատասխանատվությունից խուսափելու կամ դրան քաղաքական երանգ հաղորդելու մտադրությամբ:

Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակել է «ցինիզմ»: Իսկ Արցախի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Սիմոնյանը նշել է, որ այսօր Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ավելի ամուր են, քան եղել են Սարգսյանի ժամանակ: