Շեշտ.am (shesht.am) - Feed

«Սրտումս Երևան». մայրաքաղաքը դարձավ 2801 տարեկան
Հայաստանի մայրաքաղաքն այսօր նշում է հիմնադրման 2801-ամյակը, իսկ տոնի կարգախոսն է «Սրտումս Երևան»: Երևանի տոնին նվիրված հիմնական միջոցառումները մեկնարկելու են երեկոյան ժամը 19:00-ից և կտևեն մինչև 22:00-ն:

Այս տարի որոշվել է Հանրապետության Հրապարակում մեկ բեմով միջոցառում անցկացնելու փոխարեն տոնական տրամադրություն հաղորդել ամբողջ քաղաքին: Այսպիսով՝ Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրում ամբողջ երեկոյի ընթացքում հնչելու է տարբեր ոճերի երաժշտություն՝ ռոք, փոփ, դասական, էլեկտրոնային, մանկական, ժողովրդական, ազգագրական և այլն:

Պաշտոնական միջոցառում կլինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մեկ տարվա կատարված աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացվելու։

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2404931416222641/

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին

Սովորաբար Երևանի տոնը նշվել է հոկտեմբեր ամսին: ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի 822-Ն որոշմամբ սահմանված է, որ Երևանի օրը պետք է նշվի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Սակայն երբեմն անհրաժեշտ է լինում փոփոխել այդ որոշումը:

Այս տարի, որոշման համաձայն, տոնակատարությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին, սակայն Երևանն այլ միջոցառումներ էր հյուրընկալել ամսվա սկզբին, ուստի ավելի նպատակահարմար է համարվել ավելի ուշ անցկացնել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկությամբ է Երևանի օրը նշվում հոկտեմբերի 19-ին:

Նախարարի խոսքով` այսօրվա միջոցառումներին մասնակցում են օտարերկրյա բազմաթիվ հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, հայրենակիցներ, ուստի առաջարկվում է տոնական միջոցառումների համար ավելի ճկուն օր սահմանել:

Այս տարվա միջոցառումների կազմակերպման համար հատկացված ծախսերը կազմում են մոտ 150 մլն դրամ՝ ի տարբերություն նախորդ տարվա 500 մլն-ից ավելի ծախսված գումարի: Ընդ որում` 2018թ. Երևանի տոնը նշվել է սեպտեմբերի 29-30-ին՝ պայմանավորված հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմամբ:

Ե՞րբ է նշվել առաջին անգամ

Էրեբունի-Երևան տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1968թ.՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ:  Հատուկ այդ միջոցառման համար գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի): Այն հետագայում դարձել է մայրաքաղաքի օրհներգը:

Երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով: Այդ օրը նաև Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նույն քանակությամբ ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:

«Երևան-2750» շատրվաններ / ©champord.am

1968թ.-ից հետո Երևանի տոնի չի նշվել միայն 1991-1998թթ.:

Երևան դարձած իմ Էրեբունի,Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,Անկատար տենչեր ունենք դեռ շատ:Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

https://youtu.be/Z8lofhYTkaw
Էրեբունի-Երևան երգը / ©KOHAR Symphony Orchestra & Choir

Էրեբունի-Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.՝ Արգիշթի Առաջինի կողմից: Այդ մասին է վկայում 1950թ. Արին Բերդի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը: Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է: