Շեշտ.am (shesht.am) - Feed

Կրեմլը կրկնում է 100 տարվա սխալները. Ծատուրյան
Քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի համոզմամբ` ՌԴ ԱԳՆ կոչերը` ուղղված Հայաստանին, որով պահանջում են Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել, մերկացնում են դարավոր հանցանքները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրումից շուրջ 100 տար անց Կրեմլը, նրա խոսքով, կրկնում է բոլշևիկների սխալները` կրկին Երևանին ստիպելով ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի անօրինական սահմանները:

Ծատուրյանը հարցադրում է անում` «իսկ ի՞նչ կլինի Արցախի կարգավիճակի հետ, որի հստակեցման մասին հայտարարում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան. չէ՞ որ հետագայում վանկարկելու եք «արևմտամետ» հայերի մասին»:

Իրական օրակարգի քննարկման փոխարեն Մոսկվայում կարծում են, թե հայ-ադրբեջանական սահմանների «դելիմիտացիան» կամրապնդի խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ծատուրյանը համարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու դեպքում կկրկնվի Նախիջևանի և օկուպացված այլ տարածքների ճակատագիրը:

«Ռեալիստի» գլխավոր խմբագիրը մատնանշում է, որ 1994թ. ռուսական կողմի պահանջով Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև հրադադար ստորագրվեց, այլ ոչ թե` խաղաղության պայմանագիր: Հիշեցնում է նաև, որ դեռ այն ժամանակ Վլադիմիր Շամանովի և նրա մարտիկների ջանքերով օկուպացվեց Շահումյանի շրջանը, ռուս այլ պաշտոնյաների կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու պահանջ դրվեց:

Ծատուրյանը վերջում հայտարարել է. «Հայերը կհաղթահարեն ներքին և արտաքին բոլոր դավաճանությունները և անպայման կստանան իրենցը: Մենք միշտ ստանում ենք այն, ինչ մերն է...»: