Շեշտ.am (shesht.am) - Feed

Բաղդադում պայթյուններ են լսվել. նախօրեին ԱՄՆ դեսպանատան 10-յակ աշխատակիցներ տարհանվել էին
Բաղդադի Միջազգային օդանավակայանի տարածքում և «կանաչ գոտում» (օտարերկրյա դիվանագիտական և կառավարական մարմինների թաղամաս) պայթյուններ են լսվել. հաղորդվում է առնվազն երկու հրթիռային հարվածների մասին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Տեղեկություններ կան, որ ամերիկյան դեսպանը և մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ դեռևս Իրաքի մայրաքաղաքում են, սակայն նախօրեին հաղորդվել էր, որ Սպիտակ տունն էվակուացրել էր Բաղդադում ամերիկյան դասպանատան և Իրաքի այլ դիվանագիտական մարմինների աշխատակազմի գրեթե կեսին՝ զգուշանալով Թեհրանի պատասխանից:

Հիշեցնենք, որ օրերս Իրանում սպանվել էր գիտնական-միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեն: Թեհրանում նրա սպանության մեջ մեղադրել են Իսրայելին և ԱՄՆ-ին՝ խոստանալով վրեժ լուծել: Բացի այդ՝ շուտով լրանում է Ղասեմ Սուլեյմանիի  մահվան տարելիցը, ով սպանվել է Բաղդադում՝ Դոնալդ Թրամփի հրամանով: Ամերիկյան վարչակազմը հենց այս սպանությունների պատասխան հարվածներից է զգուշանում:

Թեև որոշ աղբյուրներ դիվանագիտական կառույցի աշխատակիցների էվակուացիան կապում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո նոր իշխանության ձևավորման հետ, սակայն հիմնական շեշտադրումները տարհանումը պայմանավորում են վտանգով:

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քեզեմ Ջալալին հաստատել է, որ Իրանը պատասխանելու է այդ ահաբեկչությունների համար՝ նշելով, որ պատասխանները մի քանիսն են լինելու, բայց նույնատիպ ահաբեկչություններն Իրանի կողմից բացառվում են: