Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում՝ 160 վարակված, որոնցից 11-ն ունի թոքաբորբ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ 160 է: Նախորդ օրվա համեմատ վարակվածների թիվն աճել է 24-ով: Դեռևս 1-ն է առողջացել:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/655417291960868

Նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ վարակվածներից 11-ի  մոտ առկա է թոքաբորբ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նախարարի խոսքով՝ մեծ մասի մոտ ախտանշաններ չկան կամ շատ թույլ են: Ընդհանուր առմամբ՝ պացիենտներ կան 5 բուժհաստատություններում, որոնցից հիմնականը Նորքի ինֆեկցոնն է, պացիենտներ կան նաև մարզային հաստատություններում:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/196453021786370/
Նախարարը մանրամասներ է ներկայացնում / © Արսեն Թորոսյանի ՖԲ էջ

Թորոսյանը նշել է, որ Հայաստանում մեկուսացվածների թիվը շուրջ 600 է. անվերջ հնարավոր չէ կազմակերպել մեկուսացումը՝ համապատասխան վայրերի սահմանափակ լինելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է համարել աստիճանաբար անցնել ինքնամեկուսացմանը:

Առողջապահության նախարարը կարևորել է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը, որը մարտի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց, իսկ երկրորդ ընթերցումը նախատեսված է երկուշաբթի օրը՝ 11:00-ին: Այն խիստ պատիժներ է սահմանում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումները խախտելու համար: