Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանն առաջին անգամ կունենա «Տիեզերական գործունեության մասին» օրենք. (upd.)
ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծ: Քննարկումը նախատեսված է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: Մինչ օրս Հայաստանում այս ոլորտը կարգավորվել է բացառապես միջազգային պայմանագրերով:

Օրենքի հիմնական նպատակներն են տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը պետք է կարգավորի տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները Հայաստանում:

Տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմինը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Այն իրականացնում է պետական քաղաքականությունը, միջազգային համագործակցությունը և այլն: Օրենքի նախագծով տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են ամրագրվում՝

— տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցում.— տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովում.— տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովում.— տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովում.— գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովում:

Տիեզերական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզավորում, որի կարգը սահմանում է Կառավարությունը: Վերջինս, օրենքի նախագծի համաձայն, հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման, շահագործման, մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը:

Նախագծով կարգավորման ոլորտի ենթակառուցվածքներ են համարվում՝

— Տիեզերանավակայաններ, — Մեկնարկային համալիրներ և արձակման կայաններ, — Կառավարման և չափումների համալիրներ, — Տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոններ և կետեր, — Տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետեր, — Տիեզերական տեխնիկայի պահպանման բազաներ, — Տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրեր, — Տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքներ (պոլիգոններ) և թռիչքային-վայրէջքային գծեր, — Տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտներ, — Տիեզերագնացների նախապատրաստման համար կենտրոններ և սարքավորումներ, — Տիեզերական գործունեության իրականացման համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:

Կառավարությունն ակնկալում է, որ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ՝ մինչև 2030թ. տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շահագրգռված լինեն Հայաստանում այդ գործունեությունը ծավալելու:

UPD. ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին կոչ է արել բոլորին՝ աջակցել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի համար հաջողությունների նախադրյալների ստեղծման գործընթացին: