Շեշտ.am (shesht.am) - Feed

Դեպի Հայաստան տոմսերը թանկացել են
Օգոստոս ամսվա Մոսկվա-Երեւան չվերթների տոմսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43,8%-ով թանկացել են՝ հասնելով 15 109 ռուբլու։

Փորձագետները կարծում են, որ գնաճի պատճառը դեպի Վրաստան թռիչքների արգելքն է, որը շարունակվում է արդեն ամսից ավել։

Վրաստանում նախատեսած հանգստից չհրաժարվելու համար ռուսաստանցիները թռչում են Երեւան եւ Բաքու, ապա՝ ավտոբուսներով հասնում վրացական քաղաքներ։

Դիտարկվել է նաեւ, որ ուղեւորները չեն հրաժարվում նաեւ դեպի Վրաստան տարանցիկ չվերթների տոմսերից, որոնց գինն անհամեմատ ավելի բարձր է։

Օրինակ՝ ամենաբարձր գնաճն արձանագրվել է Սանկտ-Պետերբուրգ – Թբիլիսի ուղղության համար. տոմսերը թանկացել են 69,2%-ով՝ հասնելով 15 242 ռուբլու։

Հիշեցնենք, հուլիսի 8-ից հետո ռուսական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Վրաստան։ Ուղեւորափոխադրումներն իրականացվում են հիմնականում Երեւանով։