Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռազմական փորձագետը` դեպի Ադրբեջան թուրքական ինքնաթիռների թռիչքների աճի մասին
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի բանակի տրանսպորտային ավիացիայի թռիչքների թիվն էականորեն աճել է: Այդ մասին հավաստում է FlightRadar24 ծառայությունը: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի գնահատմամբ` Անկարայի համար Ադրբեջանն Անդրկովկասում առանցքային նշանակություն է ձեռք բերել:

Նրա խոսքով` թուրքական բեռները տեղափոխվում են Ադրբեջանի երեք կարևոր բազաներ` Գաբալա, Լենքորան և Գյանձա: Այս երեք քաղաքներում են գտնվում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից պահպանված ռազմական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտները: Գաբալայում է գտնվում հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոլոկացիոն  խոշոր կայանը:

Վալյուժևիչի խոսքով` 2000-ականներին Գաբալայի նկատմամբ հավակնություններ ուներ ԱՄՆ-ը, այնպես որ` այն բավականին արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Այնտեղ, փորձագետի կարծիքով, կարող է և իրավաբանորեն գոյություն չունենալ թուրքական ռազմաբազա, սակայն թուրք սպաները կկարողանան հասանելիություն ստանալ այդ օբյեկտներին, վերակառուցել դրանք և օգտագործել իրենց նպատակներով:

Գյանջան այն քաղաքն է, որտեղից, ռազմական փորձագետի հաստատմամբ, Արցախյան 2-րդ պատերազմի օրերին իրականացվել են թուրքական անօդաչուների թռիչքները: Լենքորանը զորքերի համար կարևոր հարթակ է Կասպից ծովի և միաժամանակ երեք ռազմավարական ուղղությունների` Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի նկատմամբ տեսադաշտի առումով: Ընդ որում` փորձագետը պարտադիր չի համարում, որ Անկարան բազաներ կառուցի. «նա կարող է ակնկալել, որ Բաքուն «եղբայրաբար» կկիսվի տեղեկատվությամբ` ի հատուցումն ցուցաբերվող աջակցության: