Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են քննարկել միջուկային ռիսկերի նվազեցումը
Սպիտակ տունը հրապարակել է չորս կետից բաղկացած փաստաթղթի ամբողջական տեքստը։ Դրանում առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն երբեք չպետք է սկսվի։

Հռչակագիրը չի սահմանում միջուկային զինանոցների կրճատման կոնկրետ պարտավորություններ կամ բանակցությունների մեկնարկի ժամկետ։ Այն նախատեսում է երկխոսություն ռիսկերի նվազեցման և զենքի չտարածման շուրջ՝ առանց զենքի վերահսկման նոր պայմանագիր ներկայացնելու։

Էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը հայտնել են նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումներն ավելացնելու ծրագրի մասին։ Կողմերը կարևորել են էներգակիրների կայուն հոսքերը, սակայն փաստաթղթում չեն նշել մատակարարումների հավելյալ ծավալներ կամ դրանց ապահովման ժամկետներ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները նաև արտահայտել են ՄԱԿ-ը բարեփոխելու հանձնառություն՝ համաշխարհային մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելու համար։ Հռչակագրում բարեփոխումների կոնկրետ կառուցվածքն ու իրականացման քայլերը չեն մանրամասնվում։

Առանձին կետով առաջնորդները կարևորել են պետությունների համաձայնության սկզբունքն ու պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարգումը։ Նրանք համատեղ դիրքորոշում են հայտնել, որ Միջազգային քրեական դատարանը և նման կառույցները չպետք է չարաշահեն իրենց իրավազորությունը։

Associated Press-ը հաղորդում է, որ սա երեք երկրների առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումն էր։ Այն տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։ Գործակալությունը նշում է, որ հրապարակված հռչակագիրը չի հիշատակում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը կամ Իրանի շուրջ պատերազմը և այդ հակամարտությունների կարգավորման կոնկրետ համաձայնություններ չի ներկայացնում։