Կիբերանվտանգության մասնագետները հրապարակել են 2019թ. «վատագույն» գաղտնաբառերը — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Կիբերանվտանգության մասնագետները հրապարակել են 2019թ. «վատագույն» գաղտնաբառերը

Արդեն վեց տարի շարունակ «123456» գաղտնաբառն առաջին հորիզոնականում է: Այս տարի նույնպես լայն տարածում ունի «qwerty»-ն:

Կիբերանվտանգության մասնագետներ / ©lenta.ru

SplashData ընկերությունը հրապարակել է 2019թ. 100 «վատագույն» գաղտնաբառերի ավանդական ցանկը: Կիբերանվտանգության մասնագետները հիմնվել են համացանցում տարածված ավելի քան 5 մլն կոմբինացիաների վերլուծության վրա:

2018թ.-ի համեմատ առաջին հորիզոնականը չի փոխվել: Լայն տարածում ունեն «qwerty», «123123», «qwerty123» գաղտնաբառերը: «welcome» և «princess» գաղտնաբառերը վերջին տեղում են: 2010թ.-ից հրապարակվող ամենամյա ցանկում առաջին եռյակից վերջապես դուրս է եկել «password»-ը:

ԹՈՓ 25 գաղտնաբառերի ցանկը հետևյալ պատկերն ունի (փակագծերում՝ 2018-ի համեմատ փոփոխություններն են).

1. 123456 (չի փոխվել).
2. 123456789 (+1).
3. qwerty (+6).
4. password (-2).
5. 1234567 (+2).
6. 12345678 (-2).
7. 12345 (-2).
8. iloveyou (+2).
9. 111111 (-3).
10. 123123 (+7).
11. abc123 (+4).
12. qwerty123 (+13).
13. 1q2w3e4r (նոր).
14. admin (-2).
15. qwertyuiop (նոր).
16. 654321 (+3).
17. 555555 (նոր).
18. lovely (նոր).
19. 7777777 (նոր).
20. welcome (-7).
21. 888888 (նոր).
22. princess (-11).
23. dragon (նոր).
24. password1 (չի փոխվել).
25. 123qwe (նոր):

Վարկանիշային ցանկում են հայտնվել «1q2w3e4r», «qwertyuiop», «123qwe», «dragon» և «lovely» գաղտնաբառերը: Նախորդ տարի լայն տարածում ունեցող «donald»-ը հեռացել է ցանկից:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.