Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսական կողմի միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան (upd.)
Տեղեկություն է տարածվել, որ Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել: Նշվում է, որ քաղաքացիները տեղեկություն ունեն Բաքվից գերիների հերթական խումբը վերադարձի մասին:

Հաղորդվում է, որ, անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի տեղեկություններով, հայրենիք վերադարձող գերիների թիվը 20-ից ավելի է:

Ըստ տեղեկությունների` օդանավը ժամը 17:00-18:00-ի սահմաններում էր վայրէջք կատարելու Էրեբունի օդանավակայանում: Նշվում է, որ գերիների անունները չեն հրապարակել:

Նշվում է, որ բացի գերեվարվածների հարազատներից, օդանավակայանի տարածքում նաև զինվորականներ և ոստիկաններ կան:

UPD 1. Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել է, որ Բաքվից Հայաստան վերադարձող ռազմագերիները հինգն են:

UPD 2. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։