Շեշտ.am (shesht.am) - Feed

Պատերազմ լինելու է, բայց արդեն ոչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Համարվում է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման համար հինգ տարի ժամկետը պատահական չի ընտրվել: Բացի այդ, պատահական չէ, որ Ալիևը հայտարարել է. «Քանի դեռ ես նախագահ եմ, ոչ մի կարգավիճակ չի լինելու»: Ենթադրությունն այն է, որ հինգ տարվա ընթացքում կարևոր իրադարձություն է տեղի ունենալու:

Իսկ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ինչպես նշվում է, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունը (ընդդիմադիր, ղեկավար՝ Ալի Քերիմլի, խմբ.) հիմնած ուժն այդ երկրում արդեն ընդհատակյա հակառուսական տրամադրություններ է տարածում:

Համարվում է, որ դա վաղ թե ուշ հանգեցնելու է հակառուսական տրամադրությունների գերակայությանը նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում: Ընդ որում, ինչպես նշվում է, Ալիևի հետ, թե՝ առանց նրա: Շեշտվում է, որ նույնիսկ Ալիևի իշխանության փաստն «ապակառուցողական ամենակարող ուժերի» համար խոչընդոտ չէ:

Վաղ թե ուշ, ըստ աղբյուրի, ադրբեջանական զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտում որոշակի արձագանք են հրահրելու: Այդ պահին, ինչպես նշվում է, «ադրբեջանցի և ռուս չեկիստները ձեռք ձեռքի տված երկու երկրների հասարակական հոգեբանությունում արդեն ստեղծելու են փոխադարձ թշնամական մթնոլորտ:

Կա պնդում, որ այդ երկրների բախման հավանականությունն անառարկելի է: Ավելին, համարվում է, որ ադրբեջանցիներն իրենք են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու: Այս դեպքում հետագա զարգացումներն ադրբեջանցիների մոտ հարց չի առաջացնի, թե ինչպես եղավ, այլ կընկալվի որպես «ինքներս ենք մեղավոր»:

Այս ամենն, ընդգծվում է, տեղի է ունենալու թուրքական իշխանություններում ադրբեջանամետ ուժերի հեռացմանը կամ թուլացմանը զուգահեռ:

Շեշտվում է նաև, որ պատերազմ լինելու է, սակայն արդեն ոչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ենթադրվում է, որ կրկնվելու է Վրաստանի օրինակը. Հայաստանը, հավանաբար, կստանա Լեռնային Ղարաբաղը՝ այս կամ այն տեսքով, իսկ Ռուսաստանը վերջնականորեն կկորցնի Ադրբեջանը:

Նշվում է նաև, որ այն, ինչ նախատեսվում է կյանքի կոչել, հակասում է ինչպես Ադրբեջանի ու Ռուսաստանի, այնպես էլ՝ նրանց ժողովուրդների շահերին:

Սակայն երկու երկրների էլիտաները, ինչպես նշվում է, կրիպտոգաղութային վասալային կախվածության մեջ են եվրոպացի արիստոկրատներից, իսկ «ադրբեջանական թատերաբեմում պատմական Ռուսաստանի տարածքների մասնատումը կյանքի է կոչվելու այն նույն անխափան հաջորդականությամբ, որը մինչ այդ իրագործվել է Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Վրաստանում: