Շեշտ.am (shesht.am) - Feed

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային թվով՝ 38 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում նախորդ օրը հաստատված կորոնավիրուսային վարակվածության դեպքերը՝ 38, ամռան ամիսներին գրանցված ռեկորդային թիվ են: Նրանցից 22-ը գրանցվել են Բաթումիում: Նախորդ օրն առողջացել է 17 մարդ:

Մինչ այդ օրական հաստատված դեպքերի ամենամեծ թիվը 17 էր, որը գրանցվել էր օգոստոսի սկզբին՝ Մեստիայի շրջանում: Այն հայտարարվել էր կարանտինային գոտի: Մինչ օրս ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում գրանցվել է ապրիլի 16-ին՝ վարակվածության 42 դեպք:

Մինչ օրս Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է Covid-19-ով վարակվածության 1548 դեպք: Առողջացածների ընդհանուր թիվը 1270 է:  Մահացածների թիվը հասել է 19-ի: Մեկուսացված է 6059 քաղաքացի, բժիշկների հսկողության ներքո են գտնվում 239-ը:

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ թեև վարակվածության հաստատված նոր դեպքերի թիվը մեծ է, սակայն ուսումնական գործընթացի հետաձգման անհրաժեշտություն չկա: Սակայն, Գախարիայի խոսքով, անհրաժեշտ է մոբիլիզացնել կրթության և առողջապահության նախարարությունները: Դասընթացները Վրաստանում նախատեսված է վերսկել սեպտեմբերի 15-ից:

Վրաստանի վարչապետը համապատասխան մարմիններին կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, տրանսպորտում, առևտրային կենտրոններում:

Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ աշնանը կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք է սպասվում, և պացիենտների թվի ամենօրյա վիճակագրությունն աճելու է: