Շեշտ.am (shesht.am) - Feed

Քննարկվել են երթևեկության կարգավորման հնարավոր տարբերակները
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետի, ոստիկանապետի, Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։

Քննարկում վարչապետի մոտ

Քննարկվել են երթևեկության կարգավորման  և համակարգային փոփոխությունների խնդիրները։ Ներկայացված առաջարկությունների հիմնական շեշտադրումները հետևյալն են եղել․

— ՃԵԿ կանխարգելում և վերահսկում. փոքր տարիքից երեխաներին ՃԵԿ պարտադիր ուսուցում մանկապարտեզում, դպրոցում։

— Փողոցների կահավորման ժամանակակից և առավել արդյունավետ տարբերակների կիրառում։

— Վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն։

— Սոցիալական գովազդներ։

— Ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաև խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։

— Տեխզննման անցկացման ընթացակարգի փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ներմուծվող վնասված մեքենաների տեխզզնման  ավելի խիստ կարգով  անցկացում։

— Վարորդ-հետիոտն գործողությունների վտանգավորության աստիճանի վերաբերյալ  տարանջատումներ՝ օրենսդրական կարգավորմամբ։

— Հատուկ համարանիշերով մեքենաների արտոնյալ կարգավիճակի կարգավորում՝ օրենքի առաջ բոլորը  հավասար են սկզբունքով։

— ՀՀ ողջ տարածքում ՃԵ նշանների, գծանշումների կարգավորում, ամբողջական և համակարգված կահավորում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին առաջարկել է ներդնել հատուկ բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների արձանագրած ՃԵԿ խախտումների հիման վրա արձանագրություններ կազմելու համակարգ։

https://www.youtube.com/watch?v=cla-UnE-AuE&fbclid=IwAR0PrUE-mRqmbiartP0Elcf9gWrMGiWmxgXlEnoW7mQ1KatPvbjuNoUk_0w

Կառավարությունը նախաձեռնել է  բալային համակարգի ներդրում, որը թույլ է տալու նվազեցնել տուգանքների չափերը, բայց կարգազանց վարորդներին վկայականից զրկելու մեխանիզմ է իրենց ենթադրում։

Ծրագրեր են մշակվել նաև Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ավելի վաղ նշել էր, որ կա քաղաքային ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարություն, ինչն օրենսդրական փոփոխություն է ենթադրում:

Այս հարցին նույնպես անդրադարձ է եղել․ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության միաձուլման արդյունքում լրիվ նոր, տեխնիկապես հագեցած Պարեկային ոստիկանության (Patrol Police) ստեղծում, որը պետք է լուծի ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և մոտիվացվածության առկա խնդիրները:

Երևանի քաղաքապետի դիրքորոշման համաձայն՝ խնդրին ամբողջական լուծում տալու համար պետք է ունենալ նորմալ հանրային տրանսպորտ և այդ դեպքում միայն երթևեկությունը հնարավոր կլինի բեռնաթափել։

Հետիոտնային 3D անցում՝ Երևանում

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղաքապետարանի կողմից ՃԵ-ին առնչվող նորամուծությունն ազդարարող լուսանկար։ Ըստ նրա՝ Սբ․ Գր․ Լուսավորիչ փողոցի վրա փորձնական գծվում է հետիոտնային 3D անցում։ Այն նպատակ ունի նվազեցնելու արագությունը՝ վարորդի համար տեսողական պատրանք ստեղծելով, թե առջևում արգելք կա։ 3D գծանշումը ստիպում է նվազեցնել արագությունը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216238698625883&id=1405208089

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ արդյունք կարող են ապահովել միայն իրավաբանական և սոցիալական կարգավորումների համադրմամբ։ Փոխոստիկանապետը անվտանգության ապահովման հարցում ոստիկանության հսկողությունը համարել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար՝ կարևորելով հասարակական գիտակցությունն այս հարցում։

https://www.facebook.com/hovhannes.qocharyan.16/posts/1659873810811787

Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կարգավորման շուրջ քննարկումները ծավալվեցին վերջին շրջանում Երևանում և Հանրապետության ողջ տարածքում գրանցված մեծ թվով ողբերգական ավտովթարներից հետո։