Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոր հետազոտությունները հաստատել են «զեֆիրային փորձի» արդյունքները
Գիտական յուրաքանչյուր ոլորտ ունի իր ուսումնասիրության առանձնահատկությունները: Հոգեբանությունում այդպիսին «զեֆիրի փորձարկումն» է: Այն ներդրվել է դեռևս 60-ականներին՝ Ստենֆորդում, Ուոլտեր Միշելի կողմից, ու մինչ օրս դրդում է վերադառնալ դրանում շոշափված հարցերի քննարկմանը: Նախորդ տարի «զեֆիրի փորձարկումը» հերքելու փորձ է արել Թայլեր ՈՒոտսը: Իսկ այժմ թեստի արդյունքները կրկին հաստատվել են:

Նախնական փորձարկման դեպքում մակարդակը, որում փոքր երեխաները կարող են ինքնակառավարվել, էականորեն պայմանավորում է երեխայի հետագա ուսումն ու մասնագիտական հաջողությունը: Այս դեպքում երեխաներից յուրաքանչյուրին զեֆիր են հյուրասիրում ու ասում, որ եթե փոքրիկն այն թողնի սեղանին մինչև փորձարկողի վերադարձը, ապա կստանա նվեր՝ երկրորդ զեֆիրը: Քաղցրավենիքը վայելելու հաճույքը հետաձգելու ունակությունը երեխայի ինքնակառավարման մակարդակի չափորոշիչ է համարվել:

Երեխաների հետագա դիտարկման արդյունքում պարզվել է, որ 4-5 տարեկանները ինչքան երկար են դիմակայել զեֆիրն ուտելու ցանկությանը, այնքան շատ հաջողություններ են գրանցել ապագայում:

Նախորդ տարվա հերքման փորձն այս տարի քննադատվել է: Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանի (Մյունխեն) ներառական տնտեսության պրոդեսոր Ֆաբիան Կոսեի ղեկավարած խումբը, վերանայելով տվյալները, պարզել է, որ նոր հետազոտությունը հակասում է Ուոտսի եզրակացությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ նախորդ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքները չեն հերքում, այլ՝ ընդհակառակը, հաստատում են սկզբնական աշխատանքի եզրակացությունը: Այսպես, փորձը կանխատեսման ուժը պահպանում է ավելի լայն ու բազմաբնույթ ընտրության նկատմամբ: Ֆոսեի և նրա խմբի կարծիքով՝ Ուոտսի նախաձենությունը դուրս է գալիս դիտարկվող տվյալների շրջանակից:

Ձախ կողմում՝ զեֆիրային թեստի արդյունքների գրաֆիկան՝ մաքուր վիճակում: Աջից՝ հետաձգված հիասթափության զգուշացման գրաֆիկան: Վարդագույնը պարգևը միանգամից ընտրած փորձարկվողների վայելքի մակարդակն է, կապույտը՝ սպասած և կրկնակի պարգևի արժանացածների վայելքի գրաֆիկը / ©Medium

Համագործակցելով Բոննի համալսարանից պրոֆեսորներ Արմին Ֆալկի և Պիա Պինգերի հետ՝ Կոսեն վերադիտարկել է տվյալները, որոնք ներկայացվել էին կրկնակի հետազոտության: Խումբը նկատել է երկու պոտենցիալ նշանակալից մեթոդոլոգիական անհամատեղություններ առաջին և կրկնակի փորձերի միջև:

Առաջին հերթին, Միշելի փորձում այն պահը, երբ երեխաները կարող էին որոշել զեֆիրն ուտելը, տևել է 15 րոպե: 2018թ. հետազոտության ժամանակ որոշելու համար սահմանված տևողությունը կրճատվել է մինչև 7 րոպե: Կոսեի և գործընկերների կարծիքով՝ 4 տարեկանի համար սա մեծ տարբերություն է: Ուստի հետազոտության արդյունքները կարող են էականորեն տարբերվել: Կոսեի խոսքով՝ այդ տարբերությունը պայմանավորում է Միշելի և կրկնակի փորձերի արդյունքների միջև տարբերությունների 1/3-ը:

Փորձը հերքողի մյուս թույլ տեղը, գիտնականների համոզմամբ, մեթոդաբանությունն է, հատկապես՝ փոփոխական, հեղինակի կողմից վերահսկման համար օգտագործված էկզոգեն հանգամանքները, որոնք կարող էին սասանել փոխադարձ կապն ինքնակառավարման և հետագա կրթական մակարդակի միջև:

Գիտնականները բացատրում են, որ ավելի երկար սպասած երեխաները զեֆիրն ուտելուց առաջ շատ այլ հարաբերություններում տարբերվում են նրանցից, ովքեր անմիջապես են վայելել քաղցրավենիքը: Դա բարդացնում է  հետագա կրթական հաջողությունների հետ իրական պատճառահետևանքային կապերի բացահայտումը: Կրկնակի հետազոտության հեղինակները դիտարկել են «վատ վերահսկման խնդիրը»: Նրանք փորձել են հաշվի առնել այնքան շատ էֆեկտներ, որ անհնար է դառնում հասկանալ, թե այդ էֆեկտներն ինչ են ասում վաղ ինքնակառավարման և հետագա հաջողությունների միջև իրական կապի մասին:

Վերանայման արդյունքում փորձի արդյունքները հաստատվեցին / ©Thrive Global

Ֆալկը, Կոսեն և Պինգերը նմանատիպ հետազոտություն են արել՝ վերահսկելով միայն այն հանգամանքները, որոնք կարող են հստակ մեկնաբանել: Այսպիսի փորձը ցույց է տվել, որ երկրորդ հետազոտության արդյունքները կրկնում են առաջինին: Վաղ տարիքում վայելքը հետաձգելու պատրաստակամությունն էականորեն կապ ունի հետագա ուսումնական հաջողությունների հետ:

Գիտնականները ենթադրում են, որ զեֆիրային փորձի քննարկումը գիտական վերանայման կարևոր օրինակ է: Նախ, ինչպես առաջնային թեստի, այնպես էլ դրա արդյունքների հերքման փորձի բոլոր տվյալները հասանելի են հետազոտության համար, և նոր խմբերը կարող են ուսումնասիրել՝ ինչպես հիմնական տեսանկյունից, այնպես էլ մեթոդաբանության առումով: Երկրորդ, նույնիսկ մեթոդաբանական սխալներով հանդերձ՝ կրկնակի հետազոտությունը կարևոր էր. այն ավելի լայն տիրույթում դիտարկեց հարցը, քան Միշելի առաջին թեստը:

Խմբի ենթադրությամբ՝ նոր տվյալները ցույց են տալիս, որ անհատական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են վաղ տարիքում, ապագա մասնագիտական հաջողությունների համար հիմք են դառնում: Հաջորդ քայլը պետք է լինի այն ներքին առանձնահատկությունների որոնումը, որոնք  կպատասխանեն «արդյո՞ք հենց այդ երեխան կվերցնի զեֆիրը կամ կսպասի» հարցին:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ թռչուններ, օրինակ՝ նորկալեդոնյան ագռավները, նույնպես կարող են ընտրել զեֆիրային թեստի հետաձգված պարգևը: Վայելքը հետաձգելու ընդունակություն է ցուցաբերել նաև արհեստական բանականությունը: