Philip Morris International

Ինչպե՞ս է ծխախոտային ընկերությունը ստեղծում անծուխ ապագա

Ի՞նչ ուղղությամբ են աշխատում Philip Morris International ընկերության հետազոտողները Հայաստանում:

Առողջ ապագա

01

21-րդ դարում առողջությունը դարձել է մարդկության ամենաթանկ արժեքներից մեկը: Մարդիկ սկսել են ակտիվորեն զբաղվել մարմնամարզությամբ, հետևել սննդակարգին, պարբերական բուժստուգում անցնել: Այդ ամենը թույլ կտա երկարացնել կյանքի տևողությունը և նվազեցնել մահացությունը բազմաթիվ հիվանդություններից: Սակայն պարզվել է, որ որոշ սովորություններից շատերը չեն կարող հրաժարվել: Օրինակ՝ ծխելուց: Ներկայումս աշխարհում մեկ միլիարդից ավելի ծխող կա, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ առաջիկա հինգ տարում նրանց թիվը չի նվազի:

Հաշվի առնելով, որ թութունից նիկոտին ստանալու ավանդական և ամենավնասակար միջոցը՝ ծխելը, լրջագույն հիվանդություններ է առաջացնում և մեծացնում է անժամանակ մահացության վտանգը՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (Philip Morris International - PMI) ընկերությունը մեծածավալ գիտական հետազոտություններ է սկսել: Նպատակն է՝ ստեղծել և սպառողներին առաջարկել այլընտրանքային անծուխ ապրանքներ, որոնք կնվազեցնեն թութունի օգտագորման վնասակարությունը:

7 000 000 000 դոլար

գիտական հետազոտությունների և անծուխ արտադրանքի մշակման համար:

Cube

02

Նմանատիպ որոնումների համար PMI-ը մեծարժեք միջոցներ է ներդրել շվեյցարական Նյոշատել քաղաքում Cube գիտահետազոտական կենտրոնի ստեղծման համար: 2008թ.-ից սկսած ընկերությունը շուրջ 7 մլրդ դոլար է ներդրել նոր սերնդի արտադրանքի մշակման, գիտական գնահատման և արտադրական հզորությունների ավելացման համար:

Cube-ի գիտնականները զբաղվում են սպառողների առողջության վրա նիկոտինի կարճաժամկետ և երկարաժամկետ վտանգների գնահատմամբ, համեմատում են սիգարետի ծուխը և անծուխ սարքերի գոլորշին, ուսումնասիրում են ծխախոտաբույսի գենոմը և նրանց կողմից նիկոտինի արտարդրման մեխանիզմները: Շվեյցարիայում ներկայումս աշխատում են ավելի քան 430 մասնագետներ բնագիտության և տեխնիկական գիտությունների բնագավառում, ներառյալ՝ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման, մաթեմատիկայի և վիճակագրության:

PMI-ի գիտահետազոտական կենտրոն

PMI-ը գիտահետազոտական կենտրոն է հիմնել նաև Հայաստանում 2018 թվականին՝ հիմնվելով գիտության և տեխնիկայի ոլորտում հայկական գիտական բարձր մակարդակի և փորձառության վրա: Հայկական կենտրոնում ներկայումս աշխատում է 19 մասնագետ, ովքեր համակարգում են ավելի քան 20 հետազոտական նախագիծ: Բացի այդ՝ կենտրոնը համագործակցում է 10-ից ավելի գիտական ինստիտուտների, համալսարանների ու կազմակերպությունների 123 գիտնականների հետ, ովքեր միավորված են 29 խմբերում:

Հայկական ներուժը

03

Թոփ-

Միջուկային ֆիզիկայի բնագավառում Հայաստանն ամենաշատը մեջբերվող թոփ 25 երկրների շարքում է:

Ընտրությունը պայմանավորված է 3 հանգամանքով: Նախ՝ Հայաստանը կարողացել է պահպանել և բազմապատկել խորհրդային ժամանակներից ժառանգած առաջատար գիտական դպրոցները ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում: Գիտությունների ազգային ակադեմիան ունի 340 դոկտոր և գիտությունների ավելի քան 1100 թեկնածու: Այն միավորում է 34-ից ավելի գիտահետազոտական կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որտեղ մեծ թվով տաղանդավոր ուսանողներ են սովորում:

Армения в топ

стран по числу цитирований в области ядерной физики

Առավել կարևոր է, որ մաթեմատիկայի և համակարգային գիտության ոլորտի հայ մասնագետները միջազգային ամսագրերում հաճախ են մեջբերվում, իսկ տեղի միջուկային ֆիզիկոսները նույնիսկ նրանցից առաջ են:Նրանք պահպանում են Հայաստանի դիրքերն այս ոլորտում ամենաշատը մեջբերվող 25 երկրների շարքում:

Ամենակարևորը՝ Հայաստանը ՏՏ ինդուստրիայի ամենաարագ զարգացող երկրներից է՝ տվյալների վերլուծության ոլորտի ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներով: Դրա շնորհիվ Ֆիլիպ Մորրիսն իր հայկական R&D կենտրոնում հավաքել է տվյալագետների հզոր թիմ, ովքեր բազմակողմանի աջակցություն են ցուցաբերում Շվեյցարիայում գործող հետազոտողներին և Լեհաստանում աշխատող գործընկերներին:

Բոլոր երեք հանգամանքները Հայաստանը դարձնում են նորարարությունների ստեղծման ու զարգացման համար նպաստավոր վայր: Երկրի գիտական ներուժը, երիտասարդության տաղանդը, զարգացած և ուժեղ կառավարմամբ ՏՏ ոլորտը հաշվի առնելով՝ համաշխարհային կորպորացիան Հայաստանում կարող է մեծ ձեռքբերումներ ունենալ, որոնք այլ երկրներում շատ դժվար կարող էին ստացվել:

Երևանի պետական համալսարան/©sgu.ru

Գործունեության շրջանակը

04

Գաղտնիք չէ, որ, ինչպես խորհրդային ժամանակ, այնպես էլ հետխորհրդային Հայաստանում ավանդաբար ուժեղ են մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտական դպրոցները: Ուստի Ֆիլիպ Մորրիսի հայաստանյան գիտահետազոտական կենտրոնը մասնագիտանում է տվյալագիտության, նյութագիտության և տեխնոլոգիական գործընթացների ֆիզիկական հիմքերի ուղղությամբ:

Հայ գիտնականներն ակտիվորեն փորձարկում են տարբեր նյութեր ու բաղադրիչներ, որոնք կարող են Ֆիլիպ Մորրիսի արտադրանքն ավելի լավը դարձնել: Մյուս կարևոր ուղղությունը թվային մոդելավորումն է և փորձարկումների ծրագրման մաթեմատիկական տեսությունը: Դրանց օգնությամբ ընկերությունը կարող է հսկայական միջոցներ խնայել, քանի որ վաղ փուլում կկանխի տեխնոլոգիաների զարգացման փակուղային ընթացքը՝ ընտրելով սեփական ապրանքների թեստավորման առավել արդյունավետ միջոցներ և անցկացնելով գիտափորձեր:

Փորձարկումների ընթացքում գեներացվում է տվյալների մեծ ծավալ: Այսպես, սիգարետի ծուխը պարունակում է 6000 տեսակի քիմիական միացություն: Տարբեր քիմիական բաղադրիչների հնարավոր համադրությունների քանակն արդեն աստղաբաշխական թվերի է հասնում, և պետք է հաշվի առնել նաև ֆիզիոլոգիայի վրա ազդեցությունը, արտադրանքի հետաքրքրական որակի պահպանումը հասուն սպառողի համար և հազարավոր այլ հանգամանքներ: Տվյալների հետ աշխատանքն առավել արդյունավետ է արտոնագրված վերլուծաբանների մասնակցությամբ, ում Ֆիլիպ Մորրիսը կարողացել է գտնել Հայաստանում:

Կենտրոնացումը երիտասարդների վրա

05

կրթաթոշակ ուսանողների համար

կրթաթոշակ ասպիրանտների համար

Բացի ծրագրի ղեկավարներից ու անվանի գիտնականներից՝ Ֆիլիպ Մորրիսը բազմաթիվ երիտասարդ մասնագետների կարիք ունի, ովքեր հստակ գիտական խնդիրներ կլուծեն հետազոտական մեծ ծրագրերի շրջանակում: Նրանք ունեն լիուլի գաղափարներ ու էներգիա, նորովի կարող են դիտարկել խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Մյուս կողմից՝ երիտասարդ գիտնականները պետք է վստահ լինեն, որ Հայաստանում գիտությունը հեռանկարային է. վստահություն, որ հնարավոր է զբաղվել սիրելի աշխատանքով և արժանի վարձատրություն ստանալ: Ֆիլիպ Մորրիսը գտել է նաև դրա լուծումը:

стипендий для аспирантов

Երիտասարդ տաղանդներին ներգրավելը, սակայն, դյուրին գործ չէ: Նրանց պետք են հետաքրքիր հանձնարարություններ, ինքնաիրացվելու հնարավորություն, լավ պայմաններ: Լավագույնների փնտրտուքը սկսվում է համալսարանից. Ֆիլիպ Մորրիսն աջակցել էԵրևանի պետական համալսարանում տվյալագիտության, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արդյունաբերական և համակարգային ինժեներության ոլորտում մագիստրոսական ծրագրերի հիմնելուն։ Այս ծրագրերի շրջանակում սերտ կապեր են ձևավորվել ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և Ռաթգերսի համալսարանի հետ։ Երկու ծրագրերով էլ ակադեմիական փոխանակում է իրականացվում, իսկ դասավանդման համար լավագույն մասնագետներն են ներգրավված: Ուսանողները ստանում են ամենաժամանակակից գիտելիքներն ու ծանոթանում առաջատար տեխնոլոգիաներին:

PMI-ը Հայաստանում աջակցում է հետևյալ ուղղությունների հետազոտություններին.

Նյութագիտություն
Արտադրական տեխնոլոգիաներ
Էլեկտրոնիկա
Էներգետիկա
Փորձարարական ֆիզիկա
Մաթեմատիկական մոդելավորում
Արհեստական բանականություն
Մեքենայական ուսուցում
Մեքենաշինություն
Սենսորիկա

Վերջին 2 տարում Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) հետ համագործակցությամբ ֆինանսական աջակցություն է հատկացրել մագիստրատուրայի 68 ուսանողների և 20 ասպիրանտների: Ընդ որում՝ Ֆիլիպ Մորրիսը ձեռնպահ է մնում նրանց աշխատանքների թեմաների ընտրության և իրականացման հարցերում։ Նույնիսկ եթե լավագույնները հետագայում չդառնան PMI-ի աշխատողներ, նրանց ձեռք բերած հմտությունները կօգնեն դառնալ համաշխարհային շուկայում մրցունակ մասնագետներ:

PMI-ը Հայաստանում աջակցում է հետևյալ ուղղությունների հետազոտություններին.

Նյութագիտություն
Արտադրական տեխնոլոգիաներ
Էլեկտրոնիկա
Էներգետիկա
Փորձարարական ֆիզիկա
Մաթեմատիկական մոդելավորում
Արհեստական բանականություն
Մեքենայական ուսուցում
Մեքենաշինություն
Սենսորիկա

Ֆիլիպ Մորրիսի համար կարևոր է ոչ միայն թեման, այլև հետազոտողի անհատականությունը: Այդ պատճառով աջակցություն են ստանում նաև այլ թեմաներով կատարված հետազոտական նախագծերը:

Գիտական ձեռքբերումները

06

Հայաստանի առաջատար բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական թիմերի աջակցության ծրագիրն արդեն ունի իր դրական արդյունքները։ Այսպես, թիմերից մեկը սահմանել է, թե թթվային միջավայրի տարբեր ցուցիչների պարագայում ֆերմենտների միջև որ փոխազդեցություններն են կարգավորում աղիքային ցուպիկի ջրածնային մետաբոլիզմը։

Մյուս թիմը ցինկի օքսիդի հիման վրա ստեղծել է գազային սենսոր՝ չիպային փոքր լաբորատորիաների համար: Ներկայումս այն կարող է մեծ կիրառում ստանալ: Եվս մեկ լաբորատորիայում հետազոտել են օրգանական թթվի ազդեցությունը բակտերիաների գոյատևման վրա: Հաջողություններ են գրանցվել նաև տվյալների վերլուծության բնագավառում, օրինակ՝ թիմերն ուսումնասիրել են, թե ինչպես կարելի է արդյունավետ համակարգել բազմագործակալ խորը ուսուցման գործընթացը, կամ կանխատեսել բարդ հիվանդությունների զարգացումը՝ մեքենայացված ուսուցման ալգորիթմների կիրառմամբ։

Այս տարիների ընթացքում Ֆիլիպ Մորրիսն աջակցել է ԵՊՀ-ին, ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին, Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, Ռուս-հայկական համալսարանին և մի շարք այլ կազմակերպությունների:

Նորարարական կենտրոն

07

ReTech Forum

գիտնականներ, գործարարներ, ներդրողներ

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի շուրջը ստեղծվող գիտահետազոտական էկոհամակարգի զարգացման մոդելը բավականին յուրահատուկ է: Այն մշակվել է տեղի տեխնոլոգիական համայնքի հետ սերտ համագործակցությամբ, իսկ նրա կոնցեպտը մշակվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ՏՏ զարգացման առաջատար գործակալության կողմից:

Ֆիլիպ Մորրիսը մեծ ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների ստեղծման համար: Այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսումնական լսարանների և հետազոտական լաբորատորիաների աջակցություն՝ կահավորված տեխնիկայի վերջին մոդելներով:

ReTech Forum

գիտնականներ, գործարարներ, ներդրողներ

Սակայն էկոհամակարգը ոչ միայն վայրն է, մարդիկ ու փողը: Ստեղծագործականության ու ազատության համար անհրաժեշտ միջավայրը ստեղծելու համար կարևոր են միջոցառումներն ու նեթվորքինգը: Այդ պատճառով Ֆիլիպ Մորրիսն ամեն տարի օգնում է անցկացնել ReTech Forum համաժողը, որտեղ հավաքվում են 150-ից ավելի մասնակիցներ՝ ակադեմիական և կորպորատիվ ոլորտից ՝ գաղափարների փոխանակման ու Հայաստանի գիտության առաջ ծառացած խնդիրների շուրջ քննարկումների համար:

Նման մոտեցումը թույլ է տալիս ստեղծել համատեղ նոր նախաձեռնություններ, գտնել գործընկերներ ու հովանավորներ: Համաժողովին մասնակցում են ինչպես երիտասարդ ստարտափ հիմնադիրներ, այնպես էլ արդյունաբերության վետերաններ: Ներկայումս Ֆիլիպ Մորրիսը ջանքեր է գործադրում՝ այն դարձնելու միջազգային հարթակ:

Հետաքրքրություն և ազարտ

08

Պակաս հայտնի չեն նաև տվյալների վերլուծության ամենամյա մրցույթները՝ «Դատաթոնները» (Datathons): Ֆիլիպ Մորրիսի համար սա կարևոր միջոցառում է, որը կազմակերպվում է Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի (Innovative Solutions and Technologies Center, ISTC) հետ համատեղ: Նրանք օգնում են ակադեմիական հանրությանը ներգրավել տվյալների վերլուծության, մեքենայացված ուսուցման, արհեստական բանականության խնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև աջակցում են Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի համար բարձրակարգ մասնագետներ գտնել:

Սովորաբար «Դատաթոններին» մասնակցում են մինչև հինգ հոգանոց խմբեր՝ ուսանողական կամ ՏՏ ընկերություններից, սակայն մրցել կարող են նաև անհատ մասնակիցները, թեև նրանց ծանրաբեռնվածությունն այդ դեպքում շատ ավելի մեծ կլինի: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար դրամական պարգև է նախատեսված, իսկ եթե թիմը կամ անհատ մասնագետը գրավել է Ֆիլիպ Մորրիսի ուշադրությունը, ապա նրան կարող են երկարաժամկետ համագործակցություն առաջարկել:

Առաջադրանքը սովորաբար որևէ իրական խնդիր է լինում՝ դրված աշխարհի լավագույն վերլուծաբանների առջև: Այսպես, նախորդ տարի մասնակիցներին առաջարկվել է լուծում գտնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման գործում տելոմերի՝ քրոմոսոմների վերջույթների դերի վերաբերյալ գենոմային տվյալների առավել արդյունավետ վերլուծության համար: Մասնակիցներին երկու դատասեթեր են տրվել: Առաջինում եղել են նուկլեոտիդների հաջորդականություններ, որոնք կոդավորում են տելոմերների կառուցվածքը և աշխատանքը, երկրորդում՝ գենետիկական այլ տեղեկություն: Պահանջվում էր որոշել, թե դատասեթերից որն է պարունակում տելոմերների մասին տվյալներ, ինչպես նաև որոշել նրանց հաջորդականության կոդավորման լիարժեք երկարությունը:

Այսպիսի հանձնարարություններն իրենց տեսակով մոտ են նրանց, որոնց վրա աշխատում են Ֆիլիպ Մորրիսի հետազոտողները: Ընդհանուր առմամբ՝ ընկերությունում վերլուծում են տվյալների բազմաթիվ տեսակներ՝ գիտականից մինչև մարքեթինգային, և լավ վերլուծաբանի համար միշտ գտնվում են հետաքրքիր և արտասովոր խնդիրներ:

Ինչպե՞ս հաղթել «Դատատոնները»

Վերլուծության նպատակադրում

Տվյալների հավաքում

Տվյալների նախապատրաստում

Ալգորիթմների ընտրություն

Մոդելների ուսուցում

Մոդելների որակի գնահատում

Արդյունքների գնահատում

Զեկույցի նախապատրաստում

Տվյալների վիզուալիզացիա

Ներկայացում ժյուրիին

Լավագույն աշխատավայրերից մեկը

09

Մրցակցությունը հատկապես տվյալների վերլուծության բնագավառում բավականին մեծ է: Ինչ-որ մեկը միշտ պատրաստ է առաջարկել ավելի շատ գումար, սակայն Ֆիլիպ Մորրիսի հիմնական մոտիվացիան գումարը չէ, այլ յուրահատուկ մշակույթը, որում ընթանում է մրցակցությունը, և արդյունքները միշտ բարձր են պարգևատրվում: PMI-ում մարդու ապագան կախված է միայն նրա ջանքերից, իսկ անհրաժեշտ գործիքները, փորձը և հարմարավետ միջավայրը կապահովեն ղեկավարությունն ու կազմակերպիչները: Օրինակ՝ հայկական դատա-ինժեներները և վերլուծաբանները սերտորեն գործակցում են Շվեյցարիայի և Լեհաստանի միջազգային խմբերի հետ, ինչը հնարավորություն է տալիս սովորել արտասահմանյան գործընկերներից և մշտապես զարգացնել հնարավորությունները:

Այս տարի Ֆիլիպ Մորրիսը երկրորդ անգամ ճանաչվել է Top Employer՝ «Լավագույն գործատու» Հայաստանում և հինգերորդ անգամ անընդմեջ՝ աշխարհում: Հավաստագրման այս ծրագիրը Եվրոպայում գոյություն ունի արդեն 8 տարի, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 4, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 3, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ առաջին անգամ: Ընդամենը 3 ընկերություն է ստացել այդ կոչումը, որոնցից մեկը PMI-ն է: