Շեշտ.am (shesht.am) - Feed

Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա. հատուկ ձեզ համար. ի՞նչ լրատվամիջոցներ են կեղծ լուրերով աչքի ընկել – հետազոտություն
ՀՀ վարչապետը նախօրեին դստեր ծննդյան կապակցությամբ իր էջում կատակ-հայտարարություն էր տարածել՝ տոնի մանրամասները ներկայացնելով կեղծ լուրերի, ստահոդ տեղեկատվության ոճով:

https://www.facebook.com/1378368079150250/posts/2386432271677154?s=100001365010595&sfns=mo

Որոշ լրատվականներում հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ լուրեր, որոնք շուտով հերքվում են կամ վիճարկվում դատարաններում:

Shesht.am-ն առանձնացրել է մի քանի լրատվամիջոցների, որոնք աչքի են ընկել իրենց կեղծ լուրերով:

1. Past.am

Կոտայքի մարզպետը հերքման պահանջ է ներկայացրել «Փաստ» լրատվականին. վերջինս նշել էր, թե Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է և չի վճարել:

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/2444336652252259

Past.am-ը հերքել է իր իսկ կողմից տարածված տեղեկատվությունը:

2. Hraparak.am

Ըստ տարածված տեղեկության՝ Ազգային ժողովը Լիլիթ Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, քանի որ նա հրաժարվել է նստել Վահրամ Բաղդասարյանի մեքենան:

Իմ Քայլը խմբակցության ղեկավարն իր էջում տեղադրեց անհրաժեշտ լուսանկարները՝ ապացուցելով հրապարակված լուրի կեղծ լինելու հանգնամանքը:

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/423748814856010

«Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ձմեռային սեզոնի տոմսերի վաճառքը «Շիրակ» օդանավակայանում ինքնաթիռների թերլիցքավորման պատճառով դադարեցնում է: «Հրապարակն» այս առիթով նշել էր, թե պատճառը թերլցումը չէ, այլ Քաղավիացիայի կոմիտեի կողմից խոչընդոտումն է:

Կոմիտեն այս տեղեկության վերաբերյալ արեց հայտարարություն՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում: Տոմսերի վաճառքն այժմ վերականգնված է, իսկ ավիաընկերությունը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել՝ փոխարենը տեղեկացրել է, որ լիցքավորման հետ կապված խնդիր է եղել, իսկ խնդրի կարգավորման համար օդանավակայանից ստացել է երաշխիքներ:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը «Հրապարակ» լրատվականի դեմ դատական հայց է ներկայացրել.

https://www.facebook.com/hayk.zarehi/posts/701703266941752

Սարգսյանի ներկայացրած հայտերը ներկայումս դատական գործընացում են գտնվում: Պատգամավորը վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում է պահանջում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:

3. AntiFake.am

Նույն պատգամավորի ընտանիքի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածել նաև AntiFake.am-ը.

https://www.facebook.com/hayk.zarehi/photos/a.554731631638917/678348635943882/?type=3&theater

Լուրը տարածած կայքը տեղեկատվության իսկության մասին պատգամավորի հերքումից հետո այլ հայտարարություն չի արել:

4. Politic.am

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատական հայտ է ներկայացրել ընդդեմ politic.am-ի.

https://www.facebook.com/photo.php?fbid=10216665131410636&set=a.2606631294992&type=3&theater

Արդյունքում՝ Դատարանը Ավինյանի կողմից մարիխուանա օգտագործելու վարբերյալ նյութը հրապարակած Բորիս Մուրազիին պարտավորեցրել է փոխվարչապետին վճարել 1 մլն դրամ, ինչպես նաև՝ 24 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

BBC-ի ռուսական ծառայության հրապարակման վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների մեջ ուշագրավ էր սույն կայքի տեղեկությունը, ըստ որի՝ փաստաթղթերը BBC-ի լրագրողին է փոխանցել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10219841448523980

Գրիգորյանը սույն հրապարակմամբ հերքեց լուրը, իսկ politic-ն իր տեղեկությունը չկարողացավ ապացուցել:

5. 1in.am

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան հայտարարությունը՝ 1in.am-ի հրապարակած լուրի՝ իրականությանը չհամապատասխանող վերնագրի վերաբերյալ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10156093046747434&set=a.10151324180562434&type=3&theater

Աննա Նաղդալյանը նույն հրապարակմամբ ներկայացրել է ԱԳՆ աշխատանքի արդյունավետության վերաբերյալ տեղեկություններ՝ հիմնավորելով վերնագրի թերությունը:

6. Armlur.am (Ժամանակ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերքումն՝ ի պատասխան Ժամանակ-ի տարածած տեղեկատվությանը.

https://www.facebook.com/KarabakhTelecom/posts/401249880739726

ՎիվաՍել-ը հրապարակել է տեղեկատվության՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ մանրամասն պարզաբանում՝ հղում անելով Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին:

Ժամանակը գրել էր, թե Վրաստանի իշխանությունները մտադիր են իրենց երկիր այցելող զբոսաշրջիկների համար Զվարթնոցից Թբիլիսի անվճար ավտոբուսներ տրամադրել:

Տեղեկությունը ոչ մի աղբյուր չէր նշել, իսկ տեղեկատվությունն այդպես էլ չհաստատվեց: Հրապարակումից անցել է արդեն մոտ երկու ամիս, բայց նշված երթուղին դեռ չկա:

«Ժամանակը» գրել էր, որ Թուրքիայի եւ Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել Համահայկական խաղերին մասնակցելու համար:

Համահայկական խաղերի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ լուրը կեղծ է։ Կայքը փաստեր կամ աղբյուրներ չի նշել:

Նույն թեմայի վերաբերյալ կայքը հայտնել է, թե Խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ երեք նախագահները մասնակցեն Արցախում խաղերի բացման արարողությանը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նույն օրը հայտարարություն էր տարածել՝ հերքելով թերթի տարածած լուրը:

Համահայկական խաղերի վերաբերյալ ևս մեկ տեղեկություն էր հրապարակել «Ժամանակը»՝ նշելով, որ Իրանը բոյկոտում է, և իրանական պատվիրակությունը չի մասնակցի խաղերին:

Խաղերի լրատվական ծառայությունն այս առընչությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ լուրը կեղծ է, իսկ նախնական արդյունքներով Իրանը ներկայացված է մեծ պատվիրակությաամբ: Կայքը կրկին փաստեր կամ աղբյուրներ չի նշել:

«Ժամանակ» թերթը հայտարարել էր, թե Երևանին տեխնածին աղետ է սպասվում՝ նշելով, որ չվերանորոգված ռելսերի պատճառով, ըստ մասնագիտական գնահատականների, մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից:

Երևանի մետրոպոլիտենը նույն օրը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ռելսերը ստուգվում և վերանորոգվում են նույնիսկ ամենափոքր խնդիրների դեպքում, իսկ գնացքները 70 մետր խորությանից դժվար թե դուրս գան ասֆալտի տակից։

7. Irates.am

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ Իրատես թերթի հրապարակումը.

irates.am-ի հրապարակումը / ©fip.am

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում՝ նշելով, որ Հակոբյանը Արթիկ է մեկնել ավտոմեքենայով՝ օգնականի հետ և անվտանգության երկու աշխատակիցների ուղեկցությամբ։

Նույն կայքը հուլիսի 26-ին հրապարակում է տարածել՝ նշելով,  Վլադիմիր Կարապետյանը Երևանում և Թբիլիսիում ռեստորաններ ունի:

Հերքման պահանջից հետո կայքը հրապարակել է հերքումը:

8. 7or.am

Կայքը հրապարակում էր տարածել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ:

https://youtu.be/XWMCnXcOMHc

ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքել է այս տեղեկությունը՝ այն համարելով սուտ և անհեթեթ:

Կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ տեղեկատվությունը վերցվել է համացանցից: Հերքումը ժամանակին չի եղել, ինչը կայքի խբագրությանը թեմային անդրադառնալու հիմք է տվել:

9. 168.am

«168 ժամ» թերթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեղադրել է «երրորդ սեռի վարչություն» ստեղծելու մտադրության մեջ՝ նշելով, որ վարչությունը զբաղվելու է նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ:

Զարուհի Բաթոյան / ©lragir.am

Նախարարությունը պաշտոնապես հերքել են տեղեկությունը՝ «բացարձակ սուտ», «հեղինակի երևակայություն» որակելով։ Թերթը տարածած լուրի վերաբերյալ հիմնավորումներ և ապացույցներ չի կարողացել ներկայացնել:

10. Asekose.am

Կայքի հրապարակած տեսանյությում ֆերմերը հայտարարում է, թե Վայոց Ձորի որոշ գյուղերում կենդանիների 50-60%-ը վարակված են բրուցելյոզով, իսկ Քարագլուխ համայնքում 38 մարդ է վարակվել։

https://youtu.be/NfUbDteyOsk

Հայտարարությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է հրապարակել՝ նշելով, որ Վայոց Ձորում ստուգված կենդանիների միայն 1.3%-ի մոտ է բրուցելյոզ հայտնաբերվել, իսկ Քարագլուխում հիվանդացել է միայն երեք մարդ՝ նույն ընտանիքից:

Տեղեկացում: Եթե ունեք համապատասխան տեղեկություններ կեղծ լուրերի և դրանց հերքման վերաբերյալ, կարող եք գրել մեկնաբանությունում: