Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները հերքել են երեխաների համար մաքրության վտանգավորության մասին միֆը
Տարեկան մոտավորապես Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը վարակվում է աղիքային ինֆեկցիայով և յուրաքանչյուր 20-րդը հիվանդանում է նորովիրուսով (նորովիրուսը սուր աղիքային ինֆեկցիա է), որոնց ախտանիշներն արտահայտվում են փորլուծությամբ, փսխումով, բարձր ջերմությամբ:

Մեծահասակները մրսածության դեմ պայքարում են տարեկան 4-ից 6 անգամ, իսկ երեխաները՝ 6-ից 8 անգամ: Ըստ Առողջապահության թագավորական հանրության բարեգործական կազմակերպության (The Royal Society for Public Health, RSPH)  փորձագետների տվյալների՝ այս վնասակար տենդենցի տարածումը դադարեցնելու համար օգնում է մանրակրկիտ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ և փողոցից վերադառնալուց հետո, ինչպես նաև պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները: Հետազոտության մասին գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում են «Չափազանց մաքուր և ոչ չափազանց մաքուր» հոդվածի հեղինակները, ժամանակն է անդրադառնալ այն միֆին, որ երեխաները կարող են նաև չլվանալ ձեռքերը զբոսանքից հետո, իբրև նրանք պետք է ենթարկվեն վտանգավոր մանրէների ազդեցության՝  իմունային համակարգի ձևավորման համար:

Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի
աշխատակիցները հետազոտություն են անցկացրել 2000 մարդու շրջանում, որի արդյուքում պարզվել
է. հարցվածների 23 տոկոսը համաձայն է այն պնդմանը, որ տանը կարող են չպահպանել հիգիենայի
կանոնները:

Միևնույն ժամանակ, տղամարդկանց 16 տոկոս-ը և  կանանց 7 տոկոսը համոզված են եղել, որ անհրաժեշտ
չէ ձեռքերը լվանալ օճառով՝ զուգարանից օգտվելուց հետո:

Գիտնականները պնդում են, որ չնայած դրսում խաղալը և ընտանի
կենդանիների հետ շփումը կարևոր են իմունային համակարգի ամրապնդման համար, հատկապես
ձեռքերի լվացումը կտրում է վտանգավոր պաթոգենների փոխանցման շղթան: Միևնույն ժամանակ
չպետք է մոռանալ այն անվիճելի կանոնի մասին, որ նախքան ճաշի պատրաստումը անհրաժեշտ
է մաքրել խոհանոցի սեղանը և լվանալ սպասքը:

Բացի այդ՝ RSPH-ը խորհուրդ է տալիս սովորեցնել դեռահասներին հիգիենայի կանոնները և պատմել նրանց վարակների հայտնվելու մասին պատմությունը դեռևս դպրոցական տարիքից:

«Անհրաժեշտ է վաղ հասակից սովորեցնել երեխաներին հիգիենայի մասին, օգտագործել գիտական տերմինաբանություն: Սննդային թունավորումների դեպքերը կտրուկ աճեցին 1980-ից 1990 թթ.-ին,  Բրիտանիայի Սննդային ստանդարտների հարցերով գործակալությունը մեծ աշխատանք կատարեց , սակայն ստամոքսաաղիքային հիվանդությունների
տարածման մակարդակը դեռևս բարձր է»,-բացատրում է Լոնդոնի հիգիենայի դպրոցի
պրոֆեսոր Սալլի Բլումֆիլդը:

Գիտնականները նաև կոչ են անում ԶԼՄ-ներին՝ կեղծ տեղեկություններ
տարածելով, որ ավելորդ մաքրությունը վտանգավոր է, չմոլորեցնել հասարակությանը, ընդհակառակը՝
կրթել մարդկանց: