Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման մասին
SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսության տարբերակները շարունակում են տարածվել նորանոր ենթադրություններով ու կողմնակիցներով: Վերջերս 2015թ. Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչը հայտարարել էր, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի, այդ թվում՝ Covid-19 պանդեմիայի պատճառը 5G ցանցն է, որն իբր ազդում է մարդու իմունային համակարգի վրա:

Կորոնավիրուսի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Նոբելյան մեկ այլ մրցանակակիր. այս անգամ՝ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտից (2008): Ֆրանսիացի 87-ամյա վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն հայտնի է, որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի (վնասում է իմունային համակարգի բջիջներին և առաջացնում ՄԻԱՎ) առաջին բացահայտողներից: Պրոֆեսորի խոսքով՝ ներկայիս կորոնավիրուսն ակնհայտ արհեստական ծագում ունի և ստեղծվել է Հատուկ պաթոգենների և  կենսաանվտանգության յուհանյան լաբորատորիայում, որը «կորոնավիրուսների հարցում մասնագիտացել է 2000-ականներից և այդ ոլորտում փորձառու է»:

Մոնտանյեն հայտարարել է, որ իր գործընկերոջ՝ կենսամաթեմատիկոս Ժան-Կլոդ Պերեսի հետ մանրամասն վերլուծել են այդ ՌՆԹ-վիրուսի գենոմի նկարագրությունը: Նրա խոսքով՝ իրենք առաջինը չեն. հնդկացի հետազոտողների խումբն ավելի վաղ փորձել է աշխատանք հրապարակել, որը ցույց է տալիս, որ այդ կորոնավիրուսի ամբողջական գենոմը մեկ այլ վիրուսի՝ ՄԻԱՎ-ի շարունակականություն է պարունակում:

https://youtu.be/9TEom5FifGg
Լյուկ Մոնտանյեի հարցազրույցներից / © CNews

Մոնտանյեն ենթադրել է, որ չինացի հետազոտողները, հավանաբար, աշխատել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի ուղղությամբ, երբ տեղի է ունեցել այսպես կոչված արտահոսքը: Վիրուսաբանը նշել է, որ հայտնի չէ, թե ինչ նպատակով են դա արել, ինքը պարզապես ներկայացնում է փաստեր, չի մեղադրում, չգիտե, թե ով է արել և ինչու: Նրա խոսքով՝ դավադիրները հակառակ ճամբարում են և թաքցնում են իրականությունը. ամեն դեպքում՝ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, իսկ Covid-19 պանդեմիայի պատասխանատուն Չինաստանի կառավարությունն է: Նա հավելել է, որ SARS-CoV-2-ի գենոմում ՄԻԱՎ-ի հաջորդականությունը տեղադրելու համար անհրաժեշտ են մոլեկուլային հստակ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, իսկ դա անել հնարավոր է միայն լաբորատորիայում:

Մոնտանյեի գործընկերներն արդեն մեկնաբանել են նրա հայտարարությունը՝ նշելով, որ դա անմիտ է: Փարիզի Պաստեր ինստիտուտից վիրուսաբան Էտյեն Սիմոն-Լորյերի խոսքով՝ մի գրքից մեկ բառ հանելով, եթե այն նման լինի մեկ այլ բառի, հնարավոր չի ասել, թե դրանք կրկնօրինակված են:

Գենետիկ մանիպուլյացիաների արդյունքում SARS-CoV-2-ի ծագման վերաբերյալ փաստարկումները շրջանառվում են համաճարակի հենց սկզբից՝ չնայած նրան, որ չինացի գիտնականները վիրուսի գենոմով կիսվել են դեռևս հունվարի սկզբին: Այդ օրվանից սկսած այն ազատորեն ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների մասնագետներ: Բացի այդ՝ մատի վերջին աշխատանք է հրապարակվել, որտեղ հաստատվել է SARS-CoV-2-ի ծագումը բնական էվոլյուցիայի արդյունքում: Մենք նույնպես այդ թեմային անդրադարձել ենք:

Այսպես, նրա գենոմի հաջորդականությունների համեմատակ վերլուծությունը ցույց է տվել, որ մոլեկուլային մակարդակում այս կորոնավիրուսն էականորեն տարբերվում է մարդուն հայտնի նման վիրուսների մեծամասնությունից (նման է միայն չղջիկների ու սողունների՝ իրեն մոտ վիրուսներին): Եվ եթե այն արհեստական լիներ, ապա «կկառուցեին» արդեն առկա պաթոգենի վրա՝ ապացուցված վարակունակությամբ: Հետազոտության հեղինակներից Էդվարդ Հոլմսը (Սիդնեյի համալսարան) նույնպես արձագանքել է կորոնավիրուսի ծագման մասին հիպոթեզի հերթական ալիքին՝ նշելով, որ Յուհանի լաբորատորիայում SARS-CoV-2-ի ստեղծման վերաբերյալ ապացույցներ չկան:

Բացի վերոնշյալից՝ Մոնտանյեն իր եզրակացություններն ամփոփել է «բնությունը կկարգավորի ցանկացած արհեստական փոփոխություն» եզրույթով՝ նշելով, որ կկարգավորվի նույնիսկ առանց պատվաստանյութի: Նրա խոսքով՝ վիրուսին հավելված տարրերը կարելի է հեռացնել «ալիքային գենետիկայի» միջոցով (այդ տեսությունը գիտնականների կողմից ճանաչվել է հակագիտական):

Ընդհանուր առմամբ՝ վերջին տասնամյակներում ՄԻԱՎ-ի բացահայտողը մեծ համբավ է ձեռք բերել, և որոշ գիտնականներ նրան մեղադրում են կեղծ գիտության և նույնիսկ խաբեբայության հանդեպ հակվածության մեջ: Այսպես, 2010թ. Լյուկ Մոնտանյեն հայտարարել էր, որ ԴՆԹ-ն թույլ «էլեկտրամագնիսական ճառագայթում» է արձակում, որը ջրի մեջ կառուցվածքային փոփոխություններ է առաջացնում, իսկ այն ընդունակ է տեղեկությունը պահպանելու և փոխանցելու: