Շեշտ.am (shesht.am) - Feed

Գենոմոդիֆիկացված այծերը կարող են քաղցկեղը բուժող դեղամիջոցով կաթ տալ
Վերջին տասնամյակներում հետազոտողները քաղցկեղի դեմ պայքարի համար բազմիցս են դիմել հակամարմիններին՝ մարդու իմունային համակարգի հիմնական զենքին: Այն դեպքում, երբ իմունային համակարգը սովորաբար հակամարմինների մեծ խումբ է օգտագործում պաթոգենի տարբեր մասերի վրա ազդելու համար, որոշ հակամարմիններ ունակ են ճանաչելու միակ առանձնահատուկ թիրախը:

Այդ գործողությունն իրականացնում են այսպես կոչված մոնոկլոնային հակամարմինները կամ mAbs-ը, որոնք ի վիճակի են տարբերելու քաղցկեղային բջիջները սովորականներից:

«Մոնոկլոնային» տերմինը վերաբերում է բջիջների մեկ կլոնից մեկ հակամարմնի կրկնօրինակի ստեղծման գործընթացին: Խոսքը ծնողական մեկ յուրահատուկ բջջի և բջջի մասնատումից առաջացող հետնորդների մասին է: Որոշ մոնոկլոնային հակամարմիններ օգտագործվում են գենային ինժեներիայի մեջ՝ տարբեր աղբյուրների մասերը միավորելով բուժման համար ցանկալի բնութագիր ունեցող մեկ նոր հակամարմնի մեջ:

Նորզելանդական AgResearch պետական ինստիտուտից Գյոթց Լայբլեի ղեկավարած հետազոտական խումբը հաստատել է, որ գենային մոդիֆիկացիայի ենթարկված այծերը կարող են արտադրել քաղցկեղը բուժող դեղամիջոց՝ ցետուկսիմաբ: Ներկայումս այդ դեղամիջոցով բուժումը կարող է արժենալ ընդհուպ մինչև 13 հազար ԱՄՆ դոլար՝ ամսական:

Այծերի օգնությամբ դեղամիջոցի զանգվածային արտադրության շնորհիվ գիտնականները հույս ունեն բուժել կոլոռեկտալային քաղցկեղը, թոքերի քաղցկեղը և այլ հիվանդություններ՝ ավելի հասանելի գներով: Լայբլեն նշել է, որ կենդանիների օգնությամբ ցետուկսիմաբ արտադրելն ավելի մատչելի կլինի, քանի որ նրանց կաթնային երկաթը կարող է մեծ քանակությամբ սպիտակուցներ արտադրել:

Գիտնականի խոսքով՝ ինչպես արտադրողների, այնպես էլ օնկոլոգիական հիվանդություն ունեցողների համար ծախսերի նվազեցումը նոր հետազոտության հիմնական շարժիչ ուժն է դարձել:

Ցետուկսիմաբն արտադրման մեջ թանկարժեք է ոչ միայն այն պատճառով, որ լաբորատորիայում է ստեղծվում: Այդ նյութի սպիտակուցի քիմիական կառուցվածքն այնքան բարդ է, որ դեղագործական ընկերություններն առանձնահատուկ մոնոկլոնային հակամարմինների ստացծման համար կենսաբանական մեխանիզմներ են կիրառում մկների՝ հատուկ մոդիֆիկացված կուլտիվացված բջիջներում: Լայբլեն նշել է, որ դա երկարատև և ծախսատար գործընթաց է: Կաթնասունների բջիջների կուլտիվացման համար վերահսկելի միջավայր է անհրաժեշ, ինչը հանգեցնում է արտադրության և ծավալման ձգձգումների:

Նոր հետազոտությունում Լայբլեն և նրա գործընկերները նախատեսում են տրանսգենային այծերի կաթից ստանալ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, որպեսզի նրանց դարձնեն ցետուկսիմաբի արտադրության համար նպաստավոր հարթակ դարձնեն: Այդ նյութը կոմերցիոն արտադրությունում հայտնի է Էրբիտուկս անվամբ:

Կաթի մեջ mAb արտադրելու համար տեղեկություն պահպանող գեները ներդրվել են այծի բջիջներում, ինչից գիտնականները ստեղծել կենդանի այծերի՝ օգտագործելով միևնույն տեխնոլոգիան, ինչը հայտնի է դարձել Դոլլի այծի կլոնավորման շնորհիվ:

Լայբլեն նշել է, որ այծերի կաթից առանձնացված mAb-ը լիովին գործունյա է, իսկ կենդանիներն առողջ են, չեն տարբերվում մյուսներից: