Շեշտ.am (shesht.am) - Feed

Naked Science. Կորեացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել Covid-19-ի դեմ պայքարում դիմակների անարդյունավետությունը
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ բժշկական դիմակների շուրջ իրարանցումը դեռևս շարունակվում է: Չնայած նրան, որ առողջ մարդու համար դրանց 100%-անոց արդյունավետությունն այդպես էլ չի ապացուցվել, դեղատներում դիմակները սպառվեցին արդեն ձմռան սկզբին, երբ Չինաստանը հայտարարեց անհայտ ծագման թոգաբորբի բռնկման մասին: Դեֆիցիտի և բարձրացած գների պատճառով հայտնվեցին սպեկուլյանտներ, ովքեր որոշեցին դիմակներն անձամբ վաճառել կամ արտահանել:

Նման մեծ պահանջարկի հետևանքով բուժհաստատություններում, որտեղ դրանք ամենաշատն են անհրաժեշտ, առաջացավ դիմակների անբավարարություն: Դրանով պայմանավորված՝ օրերս ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ դիմակները պետք է կրեն բժիշկները և հիվանդները:

Առողջապահական համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել էր զգուշացման մասին, որ հասարակ բնակչության կողմից դիմակ կրելը կարող է հանգեցնել անբավարարության այն հաստատություններում, որտեղ դրա կարիքն ամենաշատն ունեն: Հակառակ դեպքում բժիշկների կյանքը կվտանգվի, իսկ դիմակ կրել խորհուրդ է տրվում վարակվածներին և տանը նրանց խնամողներին:

Սակայն ներկայումս Հարավային Կորեայում հետազոտողները որոշել են ստուգել, թե ինչքանով է դիմակը խոչընդոտում կորոնավիրուսի տարածմանը: Գիտնականները փորձարկումներ են կատարել` ներգրավելով Սեուլի 2 հիվանդանոցներում բուժում ստացող 4 վարակվածների` 61, 62, 35 և 82 տարեկան: Վարակվածներին խնդրել են հազար որոշակի հաճախականությամբ. առանց դիմակի, վիրահատական դիմակով, մառլյայից դիմակով և կրկին առանց դիմակի:

Փորձարկվողի դեմքից 20 սմ հեռավորությամբ տեղադրվել է Պետրի թասիկ՝ 1 մլ ստերիլ հատուկ լուծույթի պարունակությամբ (վիրուսների պահպանման համար տրանսպորտային միջավայր): Յուրաքանչյուր անգամվա համար օգտագործվել է առանձին թասիկ, իսկ դրանից հետո դիմակների ներքին և արտաքին մակերեսները սրբել են հականեխիչ տամպոններով՝ վերցնելով նմուշներ: Արդյունքում SARS-CoV-2-ի մասնիկները նշմարվել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեսներին:

Հետազոտության հեղինակները նշել են, որ առավել շատ աղտոտվածություն հայտնաբերել են դիմակի ներքին, քան արտաքին մակերեսին: Որքանով հնարավոր է, որ վիրուսային մասնիկները տամպոնի ֆիզիկական ճնշման հետևանքով ներքին մակերեսից անցնեն արտաքին երեսը, նրանք սրբել են արտաքին կողմը: Վերջինիս վրա վիրուսի հաջորդական հայտնաբերումը դժվար թե պայմանավորված լիներ փորձի սխալմամբ: Սակայն գիտնականների եզրակացությունը կարելի է մեկնաբանել դիմակի աերոդինամիկ առանձնահատկություններով և նրանով, որ հազի հետ դուրս եկող կաթիլները կարող են անցնել դիմակի ծայրամասերով և հայտնվել արտաքին երեսին: Այս դիտարկումները հաստատում են դիմակին դիպչելուց հետո ձեռքերի հիգիենայի կարևորությունը:

Թեև կորեացի գիտնականները հայտարարում են, որ ինչպես վիրահատական, այնպես էլ մալռյայից դիմակները, համաձայն ստացված տվյալների, արդյունավետ չեն SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և չեն կանխում հիվանդի հազի մեջ պարունակվող վիրուսային մասնիկների դուրսբերումը շրջակա միջավայր, ամեն դեպքում պետք է նշել, որ հետազոտության ընտրողականությունը փոքր է: Փորձի արդյունքները կարող են նաև կապ ունենալ նրա հետ, թե ինչպես է հազացել տվյալ փորձարկվողը:

Աշխատության հեղինակները հավելում են, որ չեն հաշվարկել մեկանգամյա N95 ռեսպիրատորները և դիմակների այլ տեսակներ: Ախտանշաններ չունեցող վարակվածներից վիրուսի փոխանցման կանխման հնարավորությունը դիտարկելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ: Քանի որ դիմակ կրելու վերաբերյալ գիտնականների կարծիքները տարբեր են, մասնագետների եզրակացությունները պետք է հաշվարկել, սակայն ամեն դեպքում պետք չէ հրաժարվել նույնիսկ այդպիսի պաշտպանությունից, եթե սկսել եք հազալ և փռշտալ կամ եթե ջերմություն ունեք:

Պետք է հիշել, որ Covid-19-ի ախտանշաններ ունենալու դեպքում փողոց դուրս գալ չի կարելի. անհրաժեշտ է բժշկին տուն կանչել և սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ: Մյուսները պետք է հետևեն առողջապահության ոլորտի մասնագետների հորդորներին և պահպանեն հեռավորություն՝ առնվազն 1,5-2 մետր, և պարբերաբար լվանան ձեռքերը:

Հետազոտողներն ավելի վաղ հստակեցրել էին կորոնավիրուսի կենսունակությունը կանխիկ գումարի, հագուստի և բժշկական դիմակների վրա, ինչպես նաև հաստատել էին, որ Covid-19 հիվանդությունից մահացությունը մեծապես կախված է տարիքից: