Շեշտ.am (shesht.am) - Feed

Արհեստական բանականությունը սովորել է հայտնաբերել վտանգավոր վարորդներին
Ամեն տարի ավտոմոբիլային վթարների հետևանքով ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվում: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը վտանգավոր վարումն է և վարորդի անուշադրությունը: Ոմանք քնում են ղեկին կամ խոսում են հեռախոսով՝ շեղվելով ճանապարհային իրավիճակից: Բազմաթիվ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է համարվում նման վարքի բացառումը:

Համարանիշերի առանձնացման սկզբունքը / © MDPI

Էդիտ Քոուենի, Մալայայի և Մելբուրնի համալսարանների հետազոտողները աշխատանք են հրապարակել, որտեղ պատմել են իրենց նոր ալգորիթմի մասին, որը մեքենաների հոսքի մեջ կարող է հայտնաբերել վտանգավոր վարորդներ: Ի սկզբանե հետազոտողները ձգտել են ստեղծել ծրագիր, որը հստակ կարձանագրեր համարանիշերը եղանակային ցանկացած պայմանների, նույնիսկ՝ թույլ լուսավորության կամ հորդառատ անձրևի դեպքում: Այդպիսի ալգորիթմն արդարացրել է իրեն և ընդամենը վայրկյանից էլ քիչ ժամանակում մշակել է ստացված տեղեկատվությունը:

Ալգորիթմ / © MDPI

Ուսուցման ընտրողության համար գիտնականներն օգտագործել են մալայզիական մայրուղու ճանապարհային տեսախցիկների ձայնագրությունները: Յուրաքանչյուր պատկերում հետազոտողներն ընդգծել են հետաքրքրող հատվածը: Ապա ծրագիրն առանձնացրել է այդ հատվածի օբյեկտները և դրանք օգտագործել ուսուցման համար: Հեղինակները ստուգել են համարանիշերի որոշման ճշտությունը և նեյրոնային ցանցի միջոցով աշխատանքը համակարգել են:

Արդյունքում գիտնականներն ալգորիթմ են ստացել, որից գործնականում հնարավոր չէ համարանիշերը թաքցնել: Հեղինակները ծրագիրը կապակցել են այլ նեյրոցանցի հետ, որը կարող է ճանաչել ղեկին նստած մարդկանց դեմքերը: Այդ երկրորդ նեյրոցանցը նաև կարող է հստակեցնել՝ մարդը ամրակապվա՞ծ է, հեռախոսո՞վ է խոսում, թե՞ քնած է: Բացի այդ՝ նշված երկու ծրագրերին կարելի է ավելացնել նաև երրորդը, որը վերլուծում է վարորդի մանևրները և որոշում վարորդի մեքենավարման վտանգավորության աստիճանը: Աշխատելով համատեղ՝ այդ ալգորիթմները կարող են ստեղծել այն վարորդների բազա, որոնց վարքը ճանապարհներին կարող է վտանգ ներկայացնել մյուսների կյանքի համար: