Շեշտ.am (shesht.am) - Feed

«Հաբլը» լուսանկարել է գալակտիկա, որի կենտրոնը պտտվում է սկավառակին ուղղահայաց
Սեպտեմբերի 18-ին NASA-ն հրապարակել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակի տվյալներով ստացված պատկերը։ NGC 4698-ը գտնվում է Կույս համաստեղության ուղղությամբ և պատկանում է Կույսի գալակտիկաների կույտին՝ ավելի քան հազար գալակտիկա միավորող համակարգին։

Պատկերում երևում են շագանակագույն փոշային գոտիներ և կապտավուն աստղերի փոքր խմբեր։ Պարուրաձև թևերը հատկապես նկատելի են սկավառակի արտաքին մասում, որտեղ օղակ հիշեցնող կառուցվածք են կազմում։ Դրանք չեն հասնում մինչև պայծառ կենտրոնը այնպես, ինչպես շատ այլ պարուրաձև գալակտիկաներում։

Կենտրոնի սպիտակավուն, ցրված փայլը հիմնականում տալիս են արտաքին սկավառակի կապույտ աստղերից ավելի հին և սառը աստղերը։ Դրանք կազմում են գալակտիկայի կենտրոնական աստղային խտացումը՝ բալջը։ Այն երկարաձգված է հիմնական սկավառակին ուղղահայաց ուղղությամբ, և այդ թույլ ելուստը նկատելի է նաև նոր պատկերում։

Գալակտիկայի անսովոր շարժումը հնարավոր բախման հետք է։ Ըստ ESA-ի՝ արտաքին աղբյուրից ներհոսած գազը կարող էր կենտրոնում այլ հարթությամբ պտտվող գազային ու աստղային սկավառակ ձևավորել։ Գալակտիկայի մի կողմից ձգվող ջրածնի կարճ «պոչն» էլ հնարավոր փոքր միաձուլման օգտին վկայություններից է, սակայն այս բացատրությունը վերջնականապես հաստատված չէ։

Նոր պատկերի տվյալները հավաքվել են Կույսի կույտի գալակտիկաներն ուսումնասիրող դիտարկումների ծրագրի շրջանակում։ Մոտակա այս համակարգերում հնարավոր է տարբերել առանձին աստղակույտեր ու միգամածություններ։ Այդ մանրամասները հետազոտողներին օգնում են հասկանալ, թե կույտի միջավայրն ինչպես է ազդում գալակտիկաների զարգացման և նոր աստղեր ձևավորելու կարողության վրա։