Դանիայում կսպանեն շուրջ 17 մլն ջրաքիսների՝ մուտացված կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Դանիայում կսպանեն շուրջ 17 մլն ջրաքիսների՝ մուտացված կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով

Դանիայի թագավորությունը ջրաքիսների մորթու խոշոր արտադրող է, սակայն կառավորությունը որոշել է վճռական միջոցառումներ ձեռնարկել՝ ջրաքիսների շրջանում մուտացված կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրանց փոխանցումը մարդուն թույլ չտալու նպատակով:

Ջրաքիսների շրջանում մուտացված կորոնավիրուս է տարածվել / © Reuters

Դանիայի կառավարությունը հայտնաբերել է, որ ֆերմաների ջրաքիսները վարակվել են Covid-19 կորոնավիրուսի մուտացված տարբերակով, և բոլորին ոչնչացնելու որոշում է կայացվել:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ մուտացված վիրուսը տարածվել է մարդկանց շրջանում: Կառավարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել է Յուտլանդիայում վարակված 12 մարդկանց մասին՝ նշելով, որ նրանց մոտ ի հայտ է եկել հակամարմինների նկատմամբ զգայունության անկում: Այդպիսով, դանիացի գիտնականների հաստատմամբ, Covid-19-ի դեմ ստեղծվող պատվաստանյութի համար վտանգ ծագել է:

Դանիայի թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ իրավիճակը վճռական գործողություններ է պահանջում: Նրա խոսքով՝ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մուտացված վարակը չտարածվի: Այդ պատճառով անհրաժեշտ է սպանդի ենթարկել բոլոր ջրաքիսներին:

Վարչապետն ափսոսանք է հայտնել՝ ցավ հայտնելով դանիացի ֆերմերների համար, ովքեր ջրաքիսների են պահում: Նա ընդգծել է, որ ֆերմերները կզրկվեն ապրուստի միջոցից, աշխատանքից: Ֆրեդերիկսենի խոսքով՝ կառավարությունը ներկայումս մտածում է նրանց ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:

Դանիայի իշխանությունները նաև սահմանափակումներ են մտցրել որոշ շրջաններում, որտեղ մուտացված վարակն առավել տարածված է համարվում: Առաջիկայում առողջապահական մարմինները մտադիր են մանրամասն ծրագիր ներկայացնել:

Ջրաքիսների մոտ վարակի դեպքեր հայտնաբերվել են Դանիայի 207 ֆերմաներում, սակայն ոչնչացվելու են բոլոր՝ 1137 ֆերմաներում պահվողներին: Դանիան աշխարհում ամենաշատ ջրաքիսի մորթի արտադրողն է: Տեղի լրատվամիջոցներում խոսում են տարեկան շուրջ 12-13 մլն մորթու արտադրության մասին: Տեղի ոստիկանության գնահատմամբ՝ երկրում սպանդի է ենթարկվելու շուրջ 15-17 մլն ջրաքիս:

Այն մասին, որ կորոնավիրուսը կարող է տարածվել ջրաքիսի և մարդու միջև, հաղորդել են հոլանդացի գիտնականները՝ գիտական հոդվածում: Նյութը դեռևս փորձագիտական գնահատում չի անցել: Դանիայում խոսում են բացառապես վիրուսի տարբերակի մասին, որը ջրաքիսից փոխանցվում է մարդուն: ԱՀԿ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է Դանիայից ստացված տվյալները:

Դանիան առաջինն է, որ կորոնավիրուսի պատճառով սպանդի է ենթարկում ջրաքիսներին: Իսպանիայում և Նիդեռլանդներում, օրինակ, ավելի քան մեկ մլն կենդանի են սպանել՝ նույնատիպ վտանգներով պայմանավորված:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.