Շեշտ.am (shesht.am) - Feed

Տիեզերական պատահար. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտեր մոլորակին
Ինչպես հաղորդվում է, Արեգակնային համակարգում անսովոր արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ կապված ամենամեծ մոլորակի հետ. անհայտ մարմինը հարվածել է Յուպիտերին:

https://youtu.be/MgoLgmojwMA
Բախում Յուպիտերին / © SLA astronomie54

Այդ բախմանն ականատես են եղել բազմաթիվ պրոֆեսիոնալ աստղագետներ ու սիրողական ուսումնասիրողներ աշխարհի տարբեր երկրներից: Որոշ գիտնականների նույնիսկ հաջողվել է լուսա և տեսանկարահանել տեղի ունեցածը, որի հետևանքով հսկա մոլորակի մակերեսին հզոր բռնկում է նկատվել:

https://twitter.com/comets77/status/1437863426093719552?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1437934935504039941%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2Fcomets772Fstatus2F1437934935504039941widget%3DTweet

Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին: Այդ օրը շատերն են դիտարկելիս եղել Յուպիտերը, քանի որ մոլորակի մակերեսով անցնելիս է եղել նրա արբանյակ Իոյի ստվերը: Դիտարկումն անսպասելիորեն ընդհատել է վառ բռնկումը, որն արձանագրել են մի քանի աստղալուսանկարիչներ:

Արտառոց երևույթը նկարահանել է նաև գերմանացի աստղագետ Հարալդ Պալեսկեն: Նրա խոսքով՝ Իոյի ստվերը դիտարկելիս և տեսանկարահանելիս տեղի է ունեցել արտասովոր ինչ-որ բան: Նա նկատել է լույսի վառ փայլատակում, ինչը, աստղագետի կարծիքով, կարող էր առաջանալ միայն հզոր հարվածից:

Հարված Յուպիտերին / © H. Paleske & J.P. Arnould

Ավելի ուշ իրադարձությունը հաստատել են եվրոպացի այլ աստղագետներ, որոնք նույնպես նկարահանել են պատահարը:

Համարվում է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե հատկապես ինչ է հարվածել Յուպիտերին: Նախնական վարկածի համաձայն՝ այն կարող է լինել մինչև 100 մետրանոց աստերոիդ:

Աստերոիդների բախումը մեր համակարգի ամենամեծ մոլորակի հետ բավականին հաճախ տեղի ունեցող երևույթ է: Հետազոտողները հույս ունեն լուսանկարների ու տեսանյութերի օգնությամբ նույնականացնել անհայտ մարմինը:

Ներկայումս, ինչպես նշվում է, դիտարկողներն իրենց աստղադիտակներն ուղղել են դեպի Յուպիտերը՝ ակնկալելով հայտնաբերել մուգ նշանը կամ «ժամանակավոր վերքը», որը կարող էր առաջանալ հարվածի հետևանքով: