Շեշտ.am (shesht.am) - Feed

Բոլիվիայի անտառներում վայրի կատվի նոր տեսակ են հայտնաբերել
Գիտնականների միջազգային խումբը Բոլիվիայում նկարագրել է վայրի կատվի նոր տեսակ՝ Leopardus tilcayo։ Ինչպես հայտնում է հետազոտությունը ղեկավարած բրազիլական PUCRS համալսարանը, սա ավելի քան մեկ դարում առաջին անգամն է, երբ գիտական նկարագրություն է ստանում մինչ այդ առանձին անվանում չունեցող ժամանակակից կատվազգի տեսակ։ Աշխատանքը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Տիլկայոն ապրում է Անդերի արևելյան լանջերի խոնավ լեռնային անտառներում։ Այն տնային կատուների մեծ մասից փոքր է. մարմնի երկարությունը հասնում է մոտ 50 սանտիմետրի՝ առանց պոչի, իսկ քաշը՝ 1,5–2 կիլոգրամի։ Բաց շագանակագույն մորթին ծածկված է մուգ, անկանոն օղակաձև բծերով։

Տեղացիներն այս կենդանուն վաղուց են ճանաչում և անվանում «տիլկայո»։ Հենց այդ անունն էլ պահպանվել է գիտական անվանման մեջ։ Նորությունը կենդանուն առաջին անգամ տեսնելը չէ, այլ ԴՆԹ-ի միջոցով հաստատելը, որ այն ինքնուրույն տեսակ է։

Հետազոտողները համեմատել են 38 կատվազգիների ամբողջական գենոմները։ Ութ նմուշ վերցվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի թանգարանային հավաքածուներից։ Արդյունքները հաստատել են, որ արտաքուստ շատ նման այս կատուների խումբը ներառում է հինգ առանձին տեսակ։ Պերուում նկարագրվել է նաև նոր ենթատեսակ՝ Leopardus tigrinus antisuyo։

Բոլիվիական նոր տեսակի նկարագրության համար առանցքային է եղել Լա Սենդա Վերդե կենդանիների ապաստարանում բնակվող Տիգրինո անունով արուն։ Նախկինում նրան համարում էին Leopardus tigrinus տեսակի ներկայացուցիչ։ Այժմ նա նոր տեսակի հոլոտիպն է՝ այն առանձնյակը, որը ծառայում է որպես գիտական նկարագրության հղման նմուշ։

Ըստ հետազոտության՝ տիլկայոյի էվոլյուցիոն ճյուղը մյուսներից առանձնացել է մոտ 1,4 միլիոն տարի առաջ։ Ինչպես հեղինակները պարզաբանել են Live Science-ին, նոր տեսակի մասին տեղեկությունները դեռ սահմանափակ են։ Նկարագրությունը հիմնված է Բոլիվիայում ուսումնասիրված երկու կենդանի առանձնյակների վրա, և գիտնականները դեռ պետք է ճշտեն տեսակի տարածման սահմաններն ու թվաքանակը։

Առանձին տեսակների ճանաչումը նաև գործնական նշանակություն ունի։ Միևնույն անվան տակ հաշվառվող կենդանիները կարող են ունենալ տարբեր տարածվածություն և պաշտպանության կարիքներ։ Անտառների կորուստը, վայրի կենդանիների առևտուրը և տնային կենդանիներից փոխանցվող հիվանդությունները սպառնում են այս կատվազգիներին, իսկ ավելի ճշգրիտ դասակարգումը կօգնի գնահատել յուրաքանչյուր տեսակի վիճակը։