Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսաստանում առաջին անգամ H5N8 թռչնագրիպը մարդուն է փոխանցվել
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ սա առաջին հաստատված դեպքն է, երբ մարդը վարակվել է թռչնի գրիպի A (H5N8) վիրուսով: «Վեկտոր» կենտրոնի գիտնականները վիրուսը հայտնաբերել են այն ընկերության աշխատակիցների մոտ, որտեղ 2020թ. դեկտեմբերին թռչնագրիպի բռնկում էր գրանցվել:

Նշվում է, որ մարդկանց և կենդանիների պաշտպանության ուղղությամբ կարճ ժամանակում միջոցներ են ձեռնարկվել, բոլոր վտանգները հասցվել են նվազագույնի, և իրավիճակը հետագա զարգացում չի ունեցել:

Հաղորդվում է, որ յոթ աշխատակիցներն իրենց լավ են զգում, կլինիկական բուժումը թեթև է անցել: Սակայն գիտնականները նրանց օրգանիզմներում փոփոխություն են նկատել. բոլորի մոտ իմունային պատասխան է ձևավորվել: Աշխատակիցների հիվանդացությունը ներկայումս անցել է:

Վերահսկողական մարմնի ղեկավարը շեշտել է, որ թեև վիրուսը միջտեսակային արգելքը հաղթահարել է` թռչնից փոխանցվելով մարդուն, սակայն մարդուց մարդուն փոխանցվելու դեպքեր չեն գրանցվել: Ռուսաստանն այս դեպքի առիթով տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

«Վեկտոր» կենտրոնն արդեն GISAID միջազգային բազայում տեղակայել է A (H5N8) վիրուսի լիագենոմային սեքվենավորման տվյալներն այն մուտացիաներով, որոնք վիրուսին թույլ են տվել հաղթահարել միջտեսակային արգելքը:

2020թ. աշխարհի 41 երկրներում գրանցվել են թռչնագրիպի բարձրպաթոգենային 1,5 հազար օջախներ, դրանցից 1127-ը` եվրոպական երկրներում: Սակայն Ռուսաստանում գրանցված դեպքը, երբ թռչնից մարդուն է փոխանցվել, աննախադեպ է: