Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները Սթոունհենջի գլաքարերի ծագման նոր վարկած են առաջ քաշել
Սթոունհենջը՝ Անգլիայի հարավում գտնվող մեգալիթյան կառույցը, հարատև հանելուկ է պատմաբանների ու հնէաբանների համար: Ինչպե՞ս է այն կառուցվել, ի՞նչ նշանակություն է ունեցել, որտեղի՞ց են հայտնվել մեծ գլաքարերը, որոնցով կառուցվել է Սթոունհենջը:

Հնարավոր է՝ նոր հետազոտությունն ամեն դեպքում վերջնականապես կպատասխանի այդ հարցին: Ավազաքարե սարսենային հսկայական գլաքարերի մեծ մասն ունեն միևնույն ծագումը և արդյունահանված են Սթոունհենջից շուրջ 25 կմ հեռավորության վրա գտնվող Վեստ Վուդս անտառային շրջանից:

Այդ բացահայտումը հաստատում է այն տեսությունը, որ քարերը շինարարության վայր են բերվել մեր թվարկությունից շուրջ 2500 տարի առաջ՝ շինարարության երկրորդ փուլի ժամանակ, և կարող է խոսել այն մասին, որ նրա շինարարները կազմակերպվածություն ունեցող հասարակության անդամներ են եղել: Սա իր հերթին հակասում է այն ենթադրությանը, թե գլաքարերից մեկը՝ այսպես կոչված՝ Կրնկաքարը, հանվել է հուշարձանի անմիջական մոտակայքից և ավելի վաղ է տեղադրվել:

Սարսենային գլաքարերը դեպի Սթոունհենջ տեղափոխելու հնարավոր ուղիները / © Nash, Ciborowski et al., Science Advances, 2020

Իրենց հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները մշակել են գլաքարերը հետազոտելու հատուկ մեթոդ: Այդ քարերն ունեն մինչև 9 մ բարձրություն և մինչև 30 տ քաշ: Սկզբում նրանք ռենտգենային ճառագայթման միջոցով ուսումնասիրել են ապարների քիմիական կառուցվածքը: Հետազոտության առաջատար հեղինակ Դևիդ Նեշը հայտնել է, որ քարերի մեծ մասն ունեն միևնույն քիմիական բաղադրությունը, ինչը թույլ է տվել հստակեցնել, որ փնտրվողը նույն հիմնական տեղանքն է:

Այնուհետև նրանք հետազոտել են կեռները (նյութի նմուշները), որոնք ստացվել են 1958թ. վերականգնողական աշխատանքների ժամանակ, քարերից մեկից: Նմուշը ենթարկել են բարդ հետազոտության՝ մասս-սպեկտրաչափության կիրառմամբ, ինչի շնորհիվ հայտնաբերվել են ավելի շատ տարրեր՝ մեծ հստակությամբ:

Հետազոտողն ուսումնասիրում է Սթոունհենջի քարերից մեկից վերցված կեռնը / © Sam Frost

Հետազոտության տվյալները համեմատել են 20 հնարավոր հանքավայրերի ապարների հետ: Ամենամոտը գտնվել են Վեստ Վուդսում: Հուշարձանի նախորդ ուսումնասիրությունները պարզել էին, որ մի շարք համեմատաբար ոչ մեծ գլաքարեր (այսպես կոչված՝ կապույտ քարեր, bluestones) բերվել են Ուելսից՝ կառույցից 200 կմ դեպի արևմուտք գտնվող հանքավայրից: Նոր աշխատությունը ցույց է տալիս, որ ոչ մեծ քարերը և սարսենային գլաքարերը բերվել և տեղադրվել են նույն ժամանակահատվածում:

Գիտնականները դեռևս չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչպես են Մառախլապատ Ալբիոնի բնակիչները 25 կմ տեղափոխել շուրջ 30 տ կշռող քարերը: Ամենահավանական հիպոթեզերից մեկն այն է, որ Սթոունհենջի շինարարները կիրառել են փայտե սահնակներ:

Հետագա ուսումնասիրություններում նախատեսվում է հնարավորինս պարզել, թե որ երթուղին է օգտագործվել հսկայական քարերի տեղափոխման համար: Դա կարող է արվել առանձին փոքր ապարների միջոցով, որոնք, ինչպես հույս ունեն մասնագետները, կգտնեն հուշարձանի շրջակայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սթոունհենջից մի քանի կիլոմետր հեռավորությամբ նեոլիթյան դարաշրջանի հորեր են հայտնաբերվել, որոնք, գիտնականների խոսքով, կառուցվել են շուրջ 4,5 հազար տարի առաջ և ունեցել են տիեզերագիտական նշանակություն: