Շեշտ.am (shesht.am) - Feed

«Տիտանիկի» կործանմանը կարող էր նպաստել հյուսիսափայլը
1912թ. ապրիլի 5-ի չարաբաստիկ գիշերը բրիտանական՝ անխորտակելի թվացող տրանսատլանտյան «Տիտանիկ» շոգենավը բախվեց այսբերգին և մի քանի ժամ անց խորտակվեց՝ հազարից ավելի մարդու մահվան պատճառ դառնալով:

Ավելի քան մեկ հարյուրամյակ անց նոր հետազոտությունը ենթադրել է, որ Տիտանիկը կարող էր այդ գիշերը նկատելի հյուսիսափայլի պատճառով շեղվել երթուղուց:

Գաղափարի հեղինակ, օդերևութաբան Միլա Զինկովան իր պնդումը հիմնավորում է ականատեսների պատմություններով ու համարում է, որ այդ գիշեր գեոմագնիսական փոթորիկը կարող էր բավականին ուժգին լինել՝ ազդելու «Տիտանիկի» տեղորոշման համակարգի վրա՝ ոչ մեծ, բայց բավարար մակարդակի, որպեսզի կարողանար փոքր-ինչ շեղել ուղուց: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ կողմնացույցի սլաքը մեկ աստիճանով տեղաշարժվեր, ապա դա արդեն մեծ նշանակություն կարող էր ունենալ:

Սակայն, Զինկովայի խոսքով, տեղորոշման սխալներն շատերին օգնել են փրկվել, քանի որ աղետի վայրից 93 կմ հեռավորության վրա գտնվող «Կարպատիա» շոգենավը, ստանալով խորտակվող նավի գտնվելու վայրի վերաբերյալ սխալ տեղեկություններ, այդուհանդերձ՝ հայտնվել է անհրաժեշտ վայրում՝ փրկարար նավակներով օգնելով խորտակվողներին:

Բացի այդ, ըստ Զինկովայի, «Տիտանիկի» SOS ազդանշանը հարևանությամբ անցնող ոչ բոլոր նավերն են որսացել: Դրանում նույնպես մեղավորն արևային փոթորիկը կարող էր լինել: Ողբերգության գիշերը SS La Provence շոգենավն ազդանշան է ստացել այլ նավերից, բայց «Տիտանիկից» այդպես էլ չի ստացել: SS Mount Temple նավն օգնության ազդանշան ստացել է, սակայն խորտակվող նավն այդպես էլ պատասխան չի ստացել:

Զինկովան հիշեցրել է, որ ողջ մնացածներից մեկը՝ Լոուրենս Բիզլին, այդ գիշեր աջ կողմում երկնքի թույլ փայլատակում է նկատել, սակայն մտածել է, թե մոտեցող լուսաբացն է:

Նույն կերպ նաև «Կարպատիայի» երկրորդ սպա Ջեյմս Բիսեթը, մեկնելով օգնության, նշել է, որ այսբերգին «Տիտանիկի» հարվածից մեկ ժամ առաջ հյուսիսափայլ է նկատել:

Բիսեթն ընդգծել է, որ եղանակը խաղաղ էր, ծովը՝ հարթ ու հանդարտ, աստղերը՝ պարզ, բայց լուսինը չի երևացել. նկատելի է եղել միայն հյուսիսափայլը, որը սպան նմանեցրել է հյուսիսային հորիզոնի կողմից լուսնային ճառագայթների: