Շեշտ.am (shesht.am) - Feed

Naked Science. Covid-19-ի պանդեմիան հանգեցրել է համաշխարհային սեյսմիկ ակտիվության նվազմանը
Տարբեր երկրների կառավարությունները փորձում են զսպել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը՝ սահմանափակելով ազատ տեղաշարժը, հանրային վայրերի աշխատանքը և միջոցառումները: Դրանք հանգեցնում են տնտեսական գործունեության, շինարարության և տրանսպորտային հոսքերի կտրուկ կրճատմանը: Դա արձանագրում են նույնիսկ զգայուն սեյսմոմետրերը (երկրաշարժաչափ), որոնցով երկրաբանները հետևում են երկրակեղևի ցնցումներին:

Երևույթին առաջինն ուշադրություն են դարձրել Բրյուսելի երկրաշարժագետները: Բելգիական թագավորական աստղադիտարանը հաղորդել է, որ աշխատակիցներն անցել են հեռավար աշխատանքի, քանի որ սարքերը մարդկանց ակտիվության նվազման արդյունքում ցնցումների զգալի անկում են ցույց տալիս:

Աստղադիտարանի աշխատակից Թոմաս Լեքոքի խոսքով՝ սկզբնական շրջանում ցուցիչները տեղադրված էին Բրյուսելի մերձակայքում, սակայն վերջին տասնամյակներում հայտնվել են քաղաքային բուռն տեղաշարժի միջավայրում և մշտապես գրանցել են նրա «սեյսմիկ ֆոնը»: Երկրաբանը նշել է, որ երբ ձյուն է գալիս, ապա ամեն ինչ լուռ է, իսկ եթե մարաթոն է, զգացվում է, որ մարդիկ են վազում: Նրա խոսքով՝ ներկայումս նույնիսկ աշխատանքային շաբաթվա թեժ պահերին ֆոնային ցնցումների մակարդակը Բրյուսելում հավասար է հանդարտ, ձնառատ հանգստյան օրերի մակարդակին:

Բելգիական արքայական աստղադիտարանի տվյալները. կանաչ գծով երևում է, որ ցնցումները նվազում են ոչ միայն հանգստյան օրերին, այլև սահմանափակող միջոցառումների ձեռնարկումից հետո / ©Thomas Lecocq

Բելգիացիներին երկրորդում են այլ երկրների երկրաշարժագետները. աղմուկի նման անկման մասին են հաղորդել նաև Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի գիտնականները: Նրանց տվյալներն ընդհանուր առմամբ անսպասելի չեն: Սակայն գիտնականները նախատեսում են օգտվել ժամանակավոր անդորրից: Բանն այն է, որ մարդկային գործունեության արդյունքում առաջացող աղմուկի բացակայության պայմաններում հնարավոր կլինի ընդհանուր տվյալներից ավելի լավ առանձնացնել անհրաժեշտ ազդանշանը:

Բացի այդ, նման բարձր հաճախականությամբ ցնցումներն առաջանում են նաև բազմաթիվ այլ բնական գործընթացներից, ներառյալ քամին և օվկիանոսի ալեկոծումը: Խիտ բնակեցված շրջաններում նրանք գործնականում չեն լսվում մարդկային գործունեության աղմուկի պարագայում, բայց հիմա առավել լսելի են դարձել: Այս հազվադեպ ժամանակահատվածը պետք է օգտագործել՝ դրանց հատկանիշներն ուսումնասիրելու և դրանց օգնությամբ Երկրի մակերեսին տեղին ունեցողի մասին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու համար: