Շեշտ.am (shesht.am) - Feed

Բեյրութի պայթյունից հետո աշխարհում սկսել են գտնել ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պահուստներ
2020թ. օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը սկզբում շատերի համար ահաբեկչության տպավորություն է թողել, սակայն շուտով հայտնաբերվել է իրական պատճառը. կառավարության անգործություն, ոչ կոմպետենտություն և կոռուպցիա: Ինչպես գիտենք՝ 2013թ.-ից շուրջ 2750 տոննա ամոնիակային սիլիտրան վտանգավոր պայմաններում պահվել է քաղաքի նավահանգստում՝ չնայած բարձր վտանգավորությանը:

Բազմաթիվ երկրների համար Լիբանանի պայթյունը տագնապային ազդանշան էր: Այդ իսկ պատճառով ամբողջ մոլորակում սկսվեցին վտանգավոր նյութերի առկայության ստուգումները: Սենեգալի մայրաքաղաք Դաքարում նախորդ շաբաթ պաշտոնատար անձինք պահանջել էին քաղաքի նավահանգստից դուրս բերել ամերիկյան շուրջ 3 հազար տոննա ամոնիումի նիտրատը:

Ռումինիայի իշխանությունները հայտնաբերել էին պահեստ, որտեղ ապօրինաբար պահվում էր մոտ 5 հազար տոննա ամոնիումի նիտրատ: Ստուգումների արդյունքում ամբողջ երկրում հայտնաբերվել է ևս 3800 տոննա վտանգավոր նյութ:

Ամոնիակային սիլիտրայի համաշխարհային առևտրի ծավալները գնահատվում են միլիարդավոր դոլարներով: Այն տեղափոխվում է առաքումների միջազգային բարդ շղթաներով: Շատ քիչ երկրներ են արտադրում այդ նյութը (խոշորագույն արտադրողը Ռուսաստանն է), իսկ շատերը՝ օգտագործում են այն:

Ավելի վաղ ռումինական ոստիկանությունը երկրում սկսել էր որոնել ապօրինի պահվող ամոնիակային սիլիտրան: Նախորդ շաբաթվա տվյալներով՝ երեք օրվա ընթացքում իրականացված 51 ստուգման արդյունքում առգրավվել է 9 հազար տոննա նյութ: Հարուցվել են քրեական գործեր: Միևնույն ժամանակ՝ երկրի նավահանգստային վարչությունը հայտարարել է, որ շուրջ 28 հազար տոննա քիմիական նյութ միայն պահվում է Կոնստանցայում՝ խոշոր նավահանգստում:

Նմանատիպ պահեստներ գտնվել են նաև Եգիպտոսում: Ֆինանսների նախարար Մոհամեդ Մայթի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Բեյրութում, Եգիպտոսի կառավարությանը հարկադրել է ուսումնասիրել սեփական իրադրությունը: Արդյունքում՝ վտանգավոր նյութերը հեռացվել են երկրի նավահանգիստներից:

Այլ նավահանգիստներում նույնատիպ խնդիրներ ևս արձանագրվել են: Հնդկական Չենաի նավահանգստի իշխանությունները խոստովանել են, որ 2015թ.-ից պահել են ավելի քան 800 տոննա ամոնիումի նիտրատ: Նախորդ շաբաթ նյութի մի մասը բեռնատարներով տեղափոխվել է Հայդարաբադ:

Ամոնիումի նիտրատը կամ ամոնիակային սիլիտրան շրջագայում է ծովերով, ինչով պայմանավորված՝ այն հաճախ է հանգրվանում խիտ բնակեցված քաղաքների նավահանգիստներում, ինչպիսիք են Բեյրութը և Դաքարը: Բազմաթիվ երկրներ պահպանման խիստ կանոններ են սահմանել, սակայն համաշխարհային առևտրի քաոսում դրա վերահսկողությունն իրականացնելը բարդ է: