Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները հաստատել են կատուների շրջանում կորոնավիրուսի տարածման հնարավորությունը
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ով վարակված կատուները վիրուսը կարող են փոխանցել այլ կատուների: Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ կենդանիների միջև վիրուսի տարածման դյուրինությունը պահանջում է լրջորեն դիտարկել մարդուց կատվին, ապա՝ կրկին մարդկանց փոխանցվելու հնարավոր շղթայի վտանգավորությունը: Դա վերաբերում է նաև շներին:

Կանզաս նահանգի համալսարանից Յուրգենտ Ռիխտը և նրա գործընկերները SARS-CoV-2-ով են վարակել մինչև 6 ամսական 6 առողջ կատուների: Մեկ օր անց նրանց մոտ ևս 2 կատու են բերել: Գիտնականները 21 օր հետևել են կենդանիների վիճակին՝ թեստավորելով վարակի առկայությունը: Ինչպես և սպասվում էր՝ առաջին խմբի կատուների մոտ դրական թեստ է գրանցվել վարակելուց 1-10 օրվա ընթացքում: Վիրուսային ՌՆԹ է հայտնաբերվել նաև երկրորդ խմբի կատուների մոտ՝ մյուսների հետ ազատ շփումից մի քանի օր անց:

Հեղինակները նշել են, որ նախորդ ուսումնասիրությունների հետ միասին ապացուցվում է կատուների վարակվելու հնարավորությունը և որ նրանց կարող են վիրուսի համար ամբար հանդիսանալ: Կատուները հիվանդությունը թեթև են տանում. նախորդ և այս հետազոտությունների ընթացքում նրանք կլինիկական որևէ ախտանշան չեն դրսևորել, նույնիսկ չի հայտնաբերվել թոքերի վնասում: Միևնույն ժամանակ՝ մեկ շաբաթ անց նրանց մոտ արդեն հակամարմիններ են ձևավորվում, ինչը խոսում է կորոնավիրուսին դիմակայելու՝ կատուների օրգանիզմի բարձր ունակության մասին:

Մյուս կողմից՝ տվյալները դեռևս բավարար չեն, որպեսզի հստակ համարվի, որ հիվանդությունը կատուների մոտ կարող է ծանր ընթացք ունենալ, օրինակ՝ բարձր տարիքում: Այդուհանդերձ՝ ակնհայտ է, որ SARS-CoV-2-ը կարող է տարածվել այդ կենդանիների շրջանում: Առողջապահական կազմակերպությունները կորոնավիրուսով մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել կենդանիների հետ շփումից: